This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն
Ընդ որում՝ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Երևան քաղաքի վարչական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․
- այցելել yerevan.am,
- ընտրել «Մեկ պատուհան» բաժինը,
- ընտրել «Նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման դիմում» ծառայությունը,
- ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին (հայտ) և ձևանմուշին,
- սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
- լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
- լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։
Ներկայացվող պահանջները
Շինարարության թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
- կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),
- փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։
Վճարման չափը և կարգը
Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք։
- 75,000 ՀՀ դրամ՝ մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար,
- 150,000 ՀՀ դրամ՝ 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
- 250,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
- 350,000 ՀՀ դրամ՝ 1,000-ից մինչև 3,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
- 700,000 ՀՀ դրամ՝ 3,000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիազորագիր)։
Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05