BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ ՀՀ մարզերում շինարարության թույլտվություն

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։

Ընդ որում՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Ըստ համայնքի ավագանու որոշման
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է.

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել շինարարության թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարության թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,

  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։

Վճարման չափը և կարգը

Շինարարության թույլտվության համար նախատեսված տուրքի չափը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմնի ավագանին:

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ համայնքապետարան՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիազորագիր)։

Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):

Հղում օրենսդրությանը

  •  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Was this page useful?