BETA

This site is new, your feedback will help us improve it.

Culture and sport

Includes cultural heritage, sports and youth programmes

Sport

Սկսել

Ծրագրի շրջանակում «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին տրամադրվում է սպորտային նպաստ:

Սկսել

Ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար: 

Սկսել

Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ: 

Culture and heritage

Սկսել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային առարկաների արտահանման գործընթացի կազմակերպում վավերացված լուսանկարով (առանց թույլատրող փաստաթղթի առկայության): Գործընթացի շրջանակներում գործակալություն են ներկայացվում արտահանվող առարկաները, ինչպես նաև դրանց լուսանկարները, որոնց դարձերեսին դրվում է դրանց իսկությունը հավաստող դրոշմակնիք և ստորագրություն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում ներկայացնելու համար: Անհրաժեշտության դեպքում տրվում է վավերացված լուսանկարի երրորդ օրինակը՝ երրորդ երկրների մաքսային անցակետեր ներկայացնելու համար:
Սկսել

Ծրագրի նպատակն է աջակցել թանգարանային ոլորտի կարևորագույն ուղղություններին՝ մշակութային ժառանգությունը հանրահռչակող ցուցադրությունների  կազմակերպմանը, ցուցահանդեսների կազմակերպման բնագավառում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային մասնագետների վերապատրաստմանը։

Սկսել

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

Սկսել

Ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:

Սկսել

Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ 

Սկսել
Թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության են ենթարկվում բոլոր առարկաները, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից, նախքան թանգարանային պահոց մուտքագրվելը: Պետական գանձարանի կողմից իրականացվում է թանկարժեք մետաղների հարգորոշում, որոշվում է մետաղի հարգը և քաշը, իսկ թանկարժեք քարերի համար՝ տեսակը, չափսը և կշիռը` կարատով: Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունը ստորագրվելուց հետո կազմվում է հանձնման-ընդունման ակտ:
Սկսել

Ծրագրի իրականացման նպատակն է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները, հնագիտական ժառանգությունը, հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող օտարալեզու գրականության հրատարակումը և այդ գրքերով արտասահմանյան գրադարանների համալրումը:

Սկսել

Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր դրանք մշտական կամ ժամանակավոր հիմունքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նպատակով:

Սկսել

Ծրագիրը պետք է ներառի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացի ընդլայնման և արդյունավետության բարձրացման բովանդակություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար իրականացվում է «ԴասА» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է սովորողների շրջանում հետաքրքրություն և սեր առաջացնել դասական երաժշտության հանդեպ, նպաստելով պատանիների երաժշտական կրթությանը և երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Սկսել

ՀՀ-ում հուշարձանի տեղափոխումն ու փոփոխումը իրականացվում է եզրակացության հիման վրա՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը: 

Սկսել

Ծրագրերի շրջանակում հայտարարվելու են դրամաշնորհային մրցույթներ ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար։

Սկսել
Տեխնիկական տարբեր միջոցներով հուշարձանների հետագա քայքայման կամ ավերման կանխման և դրանց տեխնիկական վիճակի պահպանման ու բարելավման կամ հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացման նպատակով իրականացման աշխատանքների թույլտվության տրամադրում:
Սկսել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում, կնքում, վավերացնում և նվագարանի (երաժշտական գործիքի) սեփականատիրոջը տրամադրում է 16 էջանոց բնօրինակ վկայական, որով գործիքի սեփականատերը (երաժիշտը)՝ որպես գործիքի «անձնագիր» կարող է հատել մաքսային սահմանը: Նվագարանի վկայականը դրա ժամանակավոր արտահանման թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:
Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող, ինչպես նաև գրական և մշակութային պարբերականներին: 

Vocational education and re-training

Սկսել

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով տրամադրվում է նախնական համաձայնեցում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ 

Այս էջը օգտակա՞ր էր