To access the service in person, please make a visit to office.
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Support program
Culture and sport
Դիմել «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն։
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին մասնակցելու համար ուսումնական հաստատությունը (հանրակրթական դպրոց) վարչատարածքային միավորների միջոցով դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Ծրագրի մասին
- Ծրագրի իրականացումն ապահովում են պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները՝ թանգարաններն ու թատրոնները: Ծրագրին կարող են միանալ նաև ոչ պետական թատրոններն ու թանգարանները։
- Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետը սահմանվում է 1 տարի:
- Թանգարանների և թատրոնների ցանկը կազմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ հանրակրթական դպրոցները թանգարանների և թատրոնների ընտրությունները կատարում են՝ ըստ ուսումնական ծրագրի թեմատիկ և տարիքային համապատասխանության։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:
Տրամադրման կարգը
- Տոմսերի տրամադրումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Աշակերտների թվով տպագրված տոմսերը նախարարության կողմից տրամադրվում են բոլոր վարչատարածքային միավորներին՝ համապատասխան ընդունման-հանձնման ակտերով:
- Յուրաքանչյուր վարչատարածքային միավոր տոմսերը տրամադրում է իր տարածքում հաշվառված դպրոցներին:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հուլիսի 27-ի N 930-Ա հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ escs.am կայքում։
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Was this page useful?