This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ նվագարանի վկայական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը կազմում, կնքում, վավերացնում և նվագարանի (երաժշտական գործիքի) սեփականատիրոջը տրամադրում է 16 էջանոց բնօրինակ վկայական, որով գործիքի սեփականատերը (երաժիշտը)՝ որպես գործիքի «անձնագիր» կարող է հատել մաքսային սահմանը:
Նվագարանի վկայականը դրա ժամանակավոր արտահանման թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:
Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մշակութային արժեքների պահպանության գործակալություն»՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը։
Ներկայացվող պահանջները
Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայականը տրամադրվում է՝
- սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի և նվագարանի ներկայացման դեպքում,
- նվագարանի՝ կորած, գողացված, հափշտակված արժեքների ցանկում չլինելու դեպքում,
- փորձագիտական եզրակացություն ներկայացնելու դեպքում (առանձնակի դեպքերում)։
Պահանջվող փաստաթղթերը
Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- հայտ,
- նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակն ու պատճենը՝ բացառությամբ մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող թվակիր մշակութային նշանակության առարկա համարվող նվագարանների,
- նվագարանի` դիմացի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար՝ 10x15 սմ չափսի, աղեղնային նվագարանների դեպքում՝ նաև դրանց հակառակ կողմի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար (գործարանային համարանիշ ունեցող փողային նվագարանների դեպքում լուսանկար չի պահանջվում)։
Վճարման չափը և կարգը
Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայականը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկայի շտեմարանի տվյալների համեմատական ստուգում:
- Նվագարանի գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է նվագարանը արտահանելու վերաբերյալ որոշումը։
- Մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Արտահանման իրավունքի վկայագիրն ուժի մեջ է 1 տարի:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43