This site is new, your feedback will help us improve it.
Դիմել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրին
Ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:
Ծրագրի մասին
Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը:
Նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին: Այս ծրագրով է իրականացվում նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի օգնությամբ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:
Դրամաշնորհ տրվում է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.
- ստեղծագործական աշխատանքներ,
- հետազոտական աշխատանքներ (գրական-մշակութային),
- թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն),
- հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)։
Ներկայացվող պահանջները
Դրամաշնորհային ծրագրի առաջին 3 ուղղություններով կարող են անհատապես դիմել գրողները, հետազոտողները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են, իսկ 4-րդ ուղղությամբ՝ արտասահմանյան հրատարակիչները («Հայ գրականությունը թարգմանություններում»)
Ուշադրություն
- Նույն ֆիզիկական անձը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
- Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի չեղարկելու իր հայտը:
- Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է (Առավելագույն միավորը 50-ն է):
Պահանջվող փաստաթղթերը
Հայտի փաթեթը պետք է պարունակի՝
- հայտի ձևաթուղթը,
- նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),
- նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),
- նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),
- մանկական նկարազարդ պատումների պարագայում բավարար է ներկայացնել նախագծի մասին տեղեկատվությունը՝ կից 2-3 նկարազարդումներով,
- նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև՝ բնագրի համապատասխան հատվածը,
- երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավոր է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել,
- հայտատուի ինքնակենսագրությունը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտի ստացման պարագայում [email protected] էլեկտրոնային փոստից հայտատուն պետք է ստանա հաստատող նամակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը:
- Հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցը հայտերը ուղարկում է գնահատման հանձնաժողովի անդամներին:
- Հանձնաժողովի անդամները հայտերը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում ըստ չափանիշների գնահատում են մրցույթի հայտերը և հանձնաժողովի քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկները:
- Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների հիման վրա:
- Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկեմբերի 30-ի N 2215-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43