BETA

This site is new, your feedback will help us improve it.

Culture and sport

Ստանալ գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով տրամադրվում է նախնական համաձայնեցում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
15 րոպե
Processing duration
Մինչև 20 աշխատանքային օր

Համաձայնեցման փուլերը

Գիտանախածային փաստաթղթերի համաձայնեցումը տեղի է ունենում 2 փուլով։

Առաջին փուլի պահանջվող փաստաթղթերը

Գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում՝ նշելով կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը, ուսումնասիրման և վավերագրման փաստաթղթերը,
  • տեխնիկական վիճակի ակտը,
  • նախագծային առաջադրանքը,
  • համալիր հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվություններ,
  • գիտանախագծային խնդիրների լուծումների հիմնավորում,
  • էսքիզային նախագիծ (մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացության հետ միասին),
  • իրականացման աշխատանքների կազմակերպման հիմնադրույթներ։

Առաջին փուլի հաստատումից հետո անհրաժեշտ է ներկայացնել 2-րդ փուլի համար նախատեսված փաստաթղթերը։
 

2-րդ փուլի պահանջվող փաստաթղթերը

Գիտանախագծային փաստաթղթերի 2-րդ փուլի համաձայնեցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում
  • աշխատանքային գծագրեր,
  • նախահաշվային մաս,
  • մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացություն:
Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?