Սկսել
Աշխատանքային կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման։ Դրա համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Այդ թվում՝ ծառայություններ տարեցների համար
Աշխատանքային կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման։ Դրա համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Կենսաթոշակառուն և նպաստառուն ցանկացած պահի կարող են փոխել այն բանկը, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց կենսաթոշակը կամ նպաստը։
Կենսաթոշակը, ծերության նպաստը, կերակրողին կորցնելու նպաստը, հաշմանդամության նպաստը վճարող բանկը փոխել հնարավոր է` առցանց հայտ ներկայացնելով։
Թաղման նպաստը միանվագ դրամական աջակցություն է, որը տրամադրվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին մահվան վկայականի առկայության դեպքում:
Ծերության նպաստը պետական աջակցության ծրագիր է։ Նշանակվում է 65 տարեկանը լրացած քաղաքացուն ցմահ։
Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ քաղաքացու աշխատանքային ստաժի համար։ Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։
Առաջին անգամ աշխատանքի անցնելիս քաղաքացին իրավունք ունի ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե քաղաքացին անձամբ ընտրություն չի կատարում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։
Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով: