Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ընտրել կամ փոխել կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին
Առաջին անգամ աշխատանքի անցնելիս քաղաքացին իրավունք ունի ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե քաղաքացին անձամբ ընտրություն չի կատարում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։
Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:
Կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին ընտրելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- սեղմել «Նույնականացում» կոճակը,
- անցնել նույնականացում,
- բացվող պատուհանում սեղմել «Իմ դիմումներ» բաժինը,
- ընտրել «Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում»-ը,
- բացվող դաշտերում նշել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և ֆոնդը,
- պահպանել։
Ներկայացվող պահանջները
Կուտակային կենսաթոշակը պարտադիր է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար։ Սակայն կուտակային կենսաթոշակին կարող են միանալ նաև կամավոր կերպով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կուտակային կենսաթոշակի փոփոխությունը կամ ընտրությունը հաստատվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
Հեռախոսահամար`