Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը
Կենսաթոշակառուն և նպաստառուն ցանկացած պահի կարող է փոխել այն բանկը, որի միջոցով ցանկանում է ստանալ իր կենսաթոշակը կամ նպաստը։
Կենսաթոշակը, ծերության նպաստը, կերակրողին կորցնելու նպաստը, հաշմանդամության նպաստը վճարող բանկը փոխել հնարավոր է` առցանց հայտ ներկայացնելով։
Ինչպե՞ս դիմել
Կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
-
գրանցվել կայքում՝ լրացնելով պահանջվող տվյալները, կամ մուտք գործել «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով,
-
այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,
-
ընտրել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» դաշտը,
-
լրացնել դիմումատուի տվյալները,
- ընտրել բանկը,
-
ստեղծել առցանց հայտը։
Նպաստառուն կամ կենսաթոշակառուն բանկը փոխելիս կարող է օգտվել նաև 12% հետվճարի հնարավորությունից, եթե տվյալ բանկը մասնակցում է այդ ծրագրին։
12% հետվճարի ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը՝
- «Ակբա բանկ» ԲԲԸ
- «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
- «ԱյԴի բանկ» ՓԲԸ
- «Արարատբանկ» ԲԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Արցախ բանկ» ՓԲԸ
- «Էվոկաբանկ» ՓԲԸ
- «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
- «Յունիբանկ» ԲԲԸ
Ուշադրություն
Հետվճարը չի գործում կոմունալ վճարումներ (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման), առցանց գնումներ կատարելիս և անկախիկ եղանակով վարկը մարելիս։Այս ծրագրին կարող են միանալ միայն ՀՀ քաղաքացի կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են ծրագրի գործընկեր բանկերի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտն ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը կստանա էլեկտրոնային փոստի հաղորդագրություն առցանց հայտի հաստատման կամ մերժման մասին։
Հայտի հաստատման դեպքում կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը կփոխվի, և գումարն ամեն ամիս կփոխանցվի թոշակառուի կամ նպաստառուի նախընտրելի բանկային հաշվեհամարին։
Հետվճարների փոխանցումները կկատարվեն առցանց հայտ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից:
Հղում օրենսդրությանը
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք