ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ

Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։

Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող և փախստական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Հաշվառվելու համար անհրաժեշտ է դիմել զբաղվածության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար անհրաժեշտ է ստանալ գործազուրկի կարգավիճակ զբաղվածության տարածքային կենտրոնում, իսկ աշխատանք ունենալու դեպքում՝ պարզապես այցելել գրասենյակ և դիմել որպես նոր աշխատանք փնտրող անձ։

Պահանջվող փաստաթղթերը

Աշխատանք փնտրող անձը պետք է զբաղվածության տարածքային կենտրոն ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

  • գրավոր դիմում` նշելով տվյալները հետադարձ կապի համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ տեղեկանք ՀԾՀ-ի վերաբերյալ կամ ՀԾՀ չունենալու մասին, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ,
  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում՝ ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
  • առկայության դեպքում՝ բուհի դիպլոմ կամ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
  • տղամարդկանց դեպքում` զինվորական գրքույկ,
  • օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության քարտ,
  • քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության վկայական,
  •  փախստական անձի դեպքում՝ փախստականի վկայական։


Տրամադրման ժամկետը և կարգը

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը ստանում է գործազուրկի կարգավիճակ և հաշվառվում որպես աշխատանք փնտրող անձ։

Գործազուրկի կարգավիճակ ստանալուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնն անձին առաջարկում է իր մասնագիտական որակավորմանը համապատասխանող աշխատանք՝ տրամադրելով ուղեգիր թափուր աշխատատեղեր ունեցող կազմակերպություններ ներկայացնելու համար։

Նոր աշխատանք փնտրող անձինք նույնպես ծանուցվում են թափուր հաստիքների վերաբերյալ։


Հղում օրենսդրությանը

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր