Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներմուծել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքի
Օտարերկրյա պետությունից ՀՀ մշտական բնակության տեղափոխվող հայերը կարող են իրենց անձնական իրերն ու ապրանքները Հայաստան ներմուծել առանց մաքսատուրք վճարելու։
Այս արտոնությունից օգտվելու համար հնարավոր է դիմել 2 եղանակով՝
- ուղարկելով նամակ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային փոստի հասցեին,
- ֆիզիկապես՝ այցելելով Արարատյան տարածքային մաքսատուն (հասցե՝ Երևան 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 10) կամ Պետական եկամուտների կոմիտե (հասցե՝ Երևան 0015, Մովսես Խորենացու 3)։
Էլեկտրոնային փոստի միջոցով դիմելու համար անհրաժեշտ է․
-
ուղարկել դիմում-նամակ Պետական եկամուտների կոմիտեի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին,
-
կցել անհրաժեշտ փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Առանց մաքսային վճարների անձնական օգտագործման իրերը Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է․
- լինել ազգությամբ հայ, ով մշտական բնակության նպատակով տեղափոխվում է Հայաստան,
- ունենալ ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ,
- վերջին 7 տարիների ընթացքում գտնված լինել օտարերկրյա պետությունում առնվազն 1280 օր և առավելագույնը 2550 օր,
- գրանցված լինել ՀՀ որևէ հասցեում,
- նախկինում օգտված չլինել նշված արտոնությունից։
Ուշադրություն
Նախքան Պետական եկամուտների կոմիտե դիմելն անհրաժեշտ է դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։
Պահանջվող փաստաթղթերը
Անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ է դիմում-նամակ ուղարկել Պետական եկամուտների կոմիտեի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․
- Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք, որն անհրաժեշտ է նախապես ստանալ նախընտրելի անձնագրային բաժանմունքից,
-
ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, մասնավորապես՝
-
ՀՀ քաղաքացիություն ունենալու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
-
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ մշտական կացության քարտը,
-
ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ հատուկ անձնագիրը,
-
փախստական լինելու դեպքում՝ փախստականի վկայականը,
-
տեղահանված անձ լինելու դեպքում՝ տեղահանվածի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը,
-
- օտարերկրյա պետության անձնագիրը կամ կացության քարտը,
-
տեղափոխվող ապրանքների ցուցակը՝ դրանց անվանումները, քաշը, քանակը, հաշիվ-ապրանքագիր՝ ապրանքների արժեքներով,
-
բեռնափոխադրող ընկերության հետ կնքված գույքի տեղափոխության պայմանագիրը և վճարման անդորրագիրը,
-
տրանսպորտային միջոց տեղափոխելու դեպքում՝ տրանսպորտային միջոցի՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստաթղթերը՝ տրամադրված օտարերկրյա պետության լիազոր մարմնի կողմից։
Տրամադրման ժամկետը և կարգը
Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու դիմումն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո դիմողն էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում է Պետական եկամուտների կոմիտեի որոշման մասին։
- Դիմումը հաստատվելու դեպքում անձը կարող է այցելել Արարատյան տարածքային մաքսատուն և ստանալ իր ապրանքները՝ առանց մաքսատուրք վճարելու։
- Եթե դիմումը չի հաստատվում, ապա դիմողն ապրանքները ստանալու համար պետք է վճարի սահմանված մաքսատուրքը։
Հղում օրենսդրությանը
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44