ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ նույնականացման քարտ

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
3,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է՝ 


Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

18 տարին չլրացած քաղաքացին անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ։

Արական սեռի քաղաքացին զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • զինվորական գրքույկ։


Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Նույնականացման քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։

Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր