ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Ստանալ թվային ստորագրություն

Թվային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ Այն էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու անվտանգ, արագ ու վստահելի միջոց է, որը թույլ է տալիս բացառել ստորագրության կեղծումները։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
ՀՀ քաղաքացիների դեպքում՝ տարեկան 3,000 դրամ, օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ 3 տարվա համար

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում թվային ստորագրությունն ակտիվացնելու համար  անհրաժեշտ է՝

  • ունենալ վավեր նույնականացման քարտ (որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15), ինչպես նաև քարտի PIN և PUK ծածկագրերը,

  • ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք,
  • ակտիվացնել նույնականացման քարտի ծածկագրերը․ մանրամասները ներկայացված են ekeng.am-ում,

կամ

  • ունենալ բջջային նույնականացման քարտ․ բջջային ID SIM քարտ կարող եք ձեռք բերել բջջային օպերատորներից՝ ունենալով վավեր նույնականացման քարտ։ Մանրամասները՝ հղումով


Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում թվային ստորագրությունն ակտիվացնելու համար  անհրաժեշտ է՝

Ուշադրություն
Թվային ստորագրության համակարգչային ծրագրերը հասանելի են միայն Windows օպերացիոն համակարգերով։

Վճարման չափը և կարգը

Թվային ստորագրության համար անհրաժեշտ է վճարել՝

Տեխնիկական աջակցության համար՝

+(374) 60 460405

Ծառայության գծով աջակցության համար՝

+(374) 60 464504 

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր