ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք եվ զբաղվածություն
հունվարի 07, 2026

Հունվարի 1-ից կգործեն աշխատանքային թվային պայմանագրեր

Հայաստանում հուվարի 1-ից աշխատանքային բոլոր պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով՝ հատուկ թվային համակարգի միջոցով: Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն այսուհետ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նոր համակարգում գործատուները պայմանագրերը կկազմեն Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով և կստորագրեն իրենց էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և ստացված պայմանագիրը ստորագրեն «ԵսԵմ» ազգային նույնականազցման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված մուտքանուն-գաղտնաբառով: 

Աշխատանքային պայմանագիրը աշխատողը կարող է տեսնել և ստորագրել՝ «ԵսԵմ» նույնականացման համակարգով մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների ֆիզիկական անձանձ էլեկտորնային հարթակ (self-portal.taxservice.am)` «Աշխատանքային պայմանագրեր» բաժին։

Գործատուներին տրվել է մեկ տարվա ժամկետ՝ գործող պայմանագրերը ևս էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար։ Աշխատողներին անհրաժեշտ է ունենալ միայն թվային ստորագրություն։

Պայմանագրի ստորագրումից հետո համակարգն ինքնաշխատ կձևավորի նոր աշխատողի գրանցման հայտ, որը գործատուն պետք է հարկային մարմնին հանձնի նույն աշխատանքային օրվա ընթացքում:

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Աշխատանք և կարիերա» կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր