Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունվարի 09, 2025
Արդեն հնարավոր է ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրերը
Այսուհետ առցանց հերթագրման միջոցով հնարավոր է անձամբ ընտրել վարորդական իրավունք ստանալու տեսական և գործնական քննությունների օրն ու ժամը։
Առցանց հերթագրումն անհրաժեշտ է կատարել ՀՀ ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության կայքի միջոցով։ Այցելելով կայք՝ հնարավոր է ընտել քննության տեսակը՝ տեսական կամ գործնական, նշել նախընտրելի հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ) և հասանելի տարբերակներից ընտրել քննությանը մասնակցելու նախընտրելի օրն ու ժամը։ Անհրաժեշտության դեպքում միևնույն հարթակի միջոցով հնարավոր է նաև չեղարկել գրանցումը և ընտրել քննությանը մասնակցելու այլ օր և ժամ։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նախընտրելի ՀՔԲ-ում տեսական քննությունը դրական հանձնելուց հետո հետագայում գործնական քննությունը նույնպես պետք է հանձնել միևնույն ՀՔԲ-ում։
Վարորդական իրավունք ստանալու մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս ստանալ վարորդական իրավունք» ուղեցույցում։