Իրական շահառու են համարվում․
- կազմակերպության՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 20%-ից ավելին ունեցող կամ կանոնադրական կապիտալում 20%-ից ավելի մասնակցություն ունեցող մասնակիցները,
- փաստացի կամ այլ միջոցներով կազմակերպությունը վերահսկող պաշտոնատար անձինք (օրինակ՝ կազմակերպության տնօրենը, փոխտնօրենը կամ ղեկավար անձնակազմի ցանկացած ներկայացուցիչ, ով մասնակցում է կազմակերպության վերահսկմանը, սակայն բաժնեմաս չունի)։
Հանքարդյունաբերության և ֆինանսական ոլորտի կազմակերպությունների կողմից իրական շահառուների հայտարարագրումն ունի որոշ առանձնահատկություններ, որոնց կարող եք ծանոթանալ վիդեո-ուղեցույցներում։