Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու համար
Հսկիչ դրամարկղային մեքենան ձեռք բերելուց հետո այն անհրաժեշտ է գրանցել հարկային մարմնի hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որպեսզի հնարավոր լինի ինտեգրել սարքը առևտրային ծրագրերի (ԱԾ) հետ և ապահովել տվյալների փոխանակման հնարավորությունը բիզնեսի և հարկային մարմնի միջև։
Հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու մասին դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք,
- թվային ստորագրություն։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
- գրանցվել, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել անձնական էջ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
- այնուհետև՝ «Այլ» կոճակը,
- բացվող ցանկում՝ ընտրել թիվ 101 «Դիմում ՀԴՄ գրանցելու մասին» հայտի ձևը,
- լրացնել պահանջվող տվյալները՝ ընտրելով այն դաշտը, որը վերաբերում է ՀԴՄ-ի տեսակին (շրջիկ, էլեկտրոնային),
- ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
- այնուհետև ներբեռնել լրացված հայտը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։
Տրամադրման ժամկետը՝
Դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՀԴՄ սարքը կհաշվառվի հարկային մարմնում, և կտրամադրվի ՀԴՄ-ի կիրառության սերտիֆիկատ։
Հղում օրենսդրությանը՝
-
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշում (որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44