ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Բիզնես և սեփականության իրավունքի պաշտպանություն

Ուղեցույցը պարունակում է բիզնեսի տեսակների, դրանց գրանցման, պահանջվող քայլերի հերթականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Ձեր բիզնես գաղափարն իրագործելու և հաջողակ գործարարությամբ զբաղվելու ճանապարհին։

Որոշել եք բիզնե՞ս սկսել

Բիզնեսը գրանցելու հաջորդական քայլերը

  1. Քայլ 1

    Նախապատրաստվեք գրանցմանը

    Նախ այս ուղեցույցի միջոցով ծանոթացեք բիզնեսի գրանցման հերթական քայլերին՝ սկսած կազմակերպության գործունեության տեսակի ընտրությունից, քանի որ դրանից է կախված լինելու, թե հետագայում ինչ հարկեր եք վճարելու Ձեր բիզնեսի համար։

     

  2. Քայլ 2

    Գրանցեք բիզնեսը

    Պատրաստեք և բիզնեսի գրանցման ծառայության կենտրոններ ներկայացրեք բիզնեսի գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ի դեպ՝ ԱՁ-ի և ՍՊԸ-ի գրանցումը հնարավոր է կատարել նաև առցանց եղանակով։  

     

  3. Քայլ 3

    Գործարկեք բիզնեսը

    Օգտվեք բիզնեսի աջակցության ծրագրերից ու արտոնություններից, վճարեք հարկերը և Ձեր բիզնես գործունեությունը ծավալեք արդեն օրինական դաշտում։   

     

Բիզնեսի տեսակները և մասնակիցների իրավունքները

Բիզնեսը գրանցելուց առաջ անհրաժեշտ է ընտրել բիզնեսի տեսակը, որը լավագույնս համապատասխանում է բիզնեսի ոլորտին, նպատակներին, գործելաոճին։ 

Բիզնեսի տեսակի ընտրությունն օգնում է հասկանալ բիզնեսի և դրա մասնակիցների գործունեության սահմանները։ 

Բաժինը կազմվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանի համաձայն

Բիզնեսի գրանցումը

Ինչո՞ւ է բիզնեսի պետական գրանցումը կարևոր

Եթե սկսում եք բիզնեսով զբաղվել կամ արդեն ունեք գործող բիզնես, գրանցեք այն, քանի որ այդպես Դուք կկարողանաք՝ 

Բիզնեսի գրանցումը մի փոքր երկարատև, սակայն շատ կարևոր և հետագա քայլերի ընթացքը հեշտացնող գործընթաց է, որի ժամանակ ընտրում եք բիզնեսի տեսակը, բիզնեսի մասնակիցներին, սահմանում նրանց իրավունքները, օգտվում պետական աջակցության ծրագրերից և ծավալում գործունեություն, որի բոլոր քայլերը սահմանված են օրենքով և չեն առաջացանում որևէ խնդիր։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքների

Իրական շահառուների հայտարարագրում

Ներկայացրեք իրական շահառուների հայտարարագիր

Ուշադրություն
Բիզնեսը գրանցելուց հետո 40 օրվա ընթացքում Դուք պետք է ներկայացնեք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում այս հայտարարագիրը ներկայացնելու կարիք չկա։

Առցանց ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
Սկսել
Առցանց տրամադրել էլեկտրոնային լիազորագիր
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի N416-Ն հրամանի։

Կանխիկ և անկանխիկ գործարքներ

Ստեղծեք բիզնեսի բանկային հաշիվ

Ձեռք բերեք հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ)

Բիզնեսի կանխիկ և անկանխիկ գործարքները կառավարեք հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) և Էլեկտրոնային առևտրի կետերի՝ POS-տերմինալների միջոցով։

Առցանց դիմել հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի,N 1976-Ն որոշման։

Աշխատողների ներգրավումը

Առցանց գրանցել նոր աշխատողի
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի սեպտեբերի 6-ի N 920-Ն հրամանի

Պահանջվող լիցենզիաների ստացումը

Ձեռք բերեք անհրաժեշտ լիցենզիաները

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի։

Բիզնեսի հարկերը

Ընտրեք բիզնեսի հարկման համակարգը

Բիզնեսի հարկերը վճարելու համար պետք է գրանցվեք հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում և ընտրեք Հայաստանում գործող հարկման համակարգերից որևէ մեկը։ Ամենահարմար տարբերակն ընտրելու համար նախ ծանոթացեք շրջանառության, միկրոձեռնարկատիրության կամ ընդհանուր հարկման համակարգերին։

  

Ուշադրություն․
Միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկման համակարգ ընտրելու դեպքում բիզնեսը գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեք համապատասխան հայտարարություն, այլապես տվյալ հարկային տարվա ընթացքում կհարկվեք ընդհանուր համակարգով։

Բիզնեսի աջակցություն և արտոնություններ

Դիմեք պետական արտոնությունների և աջակցության ծրագրերի

Դուք կարող եք ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ դիմելով տարբեր հարկային արտոնությունների կամ աջակցության ծրագրերի։

 

Հարկային արտոնությունները սահմանվում են միայն օրենքով։

 

Պետությունն այդպիսի ծրագրերն իրականացնում է համապատասխան ոլորտները կարգավորող գերատեսչությունների միջոցով։ 

Այս էջը օգտակա՞ր էր