ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու դեպքում

Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունը ծավալում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կարող են ստանալ աջակցություն՝

Աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է եռամսյակային կտրվածքով։ Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Օրինակ՝
եթե առաջին եռամսյակի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ապա կարող եք դիմել դրան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև մայիսի 20-ը։

Ովքե՞ր կարող են ստանալ աջակցություն

Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց իրացման շրջանառության առնվազն 90%-ը ստացվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծավալած գործունեությունից։ Գործունեության տեսակների ցանկը՝ այստեղ։

Պատասխանեք մի քանի հարցի և պարզեք՝ արդյոք կարող եք ստանալ աջակցություն․

  1. Հարց 1

    ՀՀ քաղաքացիություն չունեցող աշխատողներ ունե՞ք

    Եթե ձեր կազմակերպությունում աշխատում են օտարերկրացիներ, որոնք մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ չեն ստացել, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։

  2. Հարց 2

    Նոր աշխատողներ ունե՞ք

    Եթե հաշվետու եռամսյակում ձեր կազմակերպություն նոր աշխատողներ են ընդունվել, որոնք առաջին անգամ են մուտք գործում բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։ 

  3. Հարց 3

    Նախորդ 6 ամսում վերապատրաստված աշխատողներ ունե՞ք

    Եթե ձեր աշխատողները վերապատրաստվել են այս ցանկում հրապարակված մասնագիտական կենտրոնների կողմից, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն այդ աշխատողների համար վճարված եկամտային հարկի 50%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։

  4. Հարց 4

    Հարկային պարտավորություններ ունե՞ք

    Ֆինանսական աջակցություն կարող եք ստանալ, եթե հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները 100,000 դրամը չեն գերազանցում։

Առցանց դիմել աջակցությունը ստանալու համար
Սկսել

Ուշադրություն
Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։

Աշխատանքային միգրանտների համար տրվող աջակցություն

Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր կազմակերպությունում աշխատում են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ չեն ստացել։

Առցանց դիմել աջակցությունը ստանալու համար
Սկսել

Նոր աշխատողների համար տրվող աջակցություն

Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր կազմակերպություն տվյալ եռամսյակում նոր աշխատողներ են ընդունվել, որոնք առաջին անգամ են մուտք գործում բարձր տեխնոլոգիաների ոլորտ։

Աջակցությունը կտրամադրվի այդ աշխատողների՝ առաջին անգամ մասնագիտական աշխատանքի անցնելու պահից 3 օրացուցային տարիների համար:

Առցանց դիմել աջակցությունը դիմելու համար
Սկսել

Աշխատողների վերապատրաստման համար տրվող աջակցություն

Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր աշխատողները վերապատրաստվել են այս ցանկում հրապարակված մասնագիտական կենտրոնների կողմից, և հավաստագիրը ստանալու օրվանից չի անցել 6 ամիս։

Ուշադրություն
Յուրաքանչյուր վերապատրաստված աշխատողի համար աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է մեկ անգամ մեկ եռամսյակի հաշվարկով։

Առցանց դիմել աջակցությունը ստանալու համար
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր