ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ և փոխանակել անձնագիրը

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Անձնագրի տրամադրումը 16 տարին լրացածներին

Մեծահասակի անձնագրի ստացում

Առցանց ամրագրել այց 16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար
Սկսել

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 

16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

18 տարին լրացած չլինելու և նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալն ստացած ՀՀ անձնագիր չունենալու դեպքում դիմողը պետք է ներկայացնի իր և իր ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու մասին: 

Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով

Փաստաթղթերը ստուգելուց հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցը բոլոր բնօրինակ փաստաթղթերը կվերադարձնի քաղաքացուն՝ բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ անձնագրի։

Այդ փաստաթղթերը քաղաքացուն կվերադարձվեն նոր անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները, իսկ հին անձնագիրը կվերադարձվի դակված վիճակում։

Անձնագրի համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի ժամկետով։

Արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց 19 տարին լրանալը։

19 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով, ինչպես սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով։

18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:

Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։

Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Անձնագրի տրամադրումը մինչև 16 տարեկաններին

Երեխայի անձնագրի ստացում

Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու համար
Սկսել

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, ընդ որում՝ արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց 19 տարին լրանալը։

Անձնագիրը ստանալու համար երեխան պետք է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 

Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։ 

Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր չի տրամադրվի, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով նա բնակվում է, նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում անձնագրային բաժանմունք իր երեխային անձնագիր տրամադրելու անհամաձայնության մասին։

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝

  • երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության (կամ մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
  • դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
  • դիմողի և իր ծնողների գրավոր համաձայնությունը անձնագիր ստանալու մասին, ինչպես սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Փաստաթղթերը ստուգելուց հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցը կվերադարձնի բնօրինակ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ անձնագրի։

Այդ փաստաթղթերը քաղաքացուն կվերադարձվեն նոր անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները, իսկ հին անձնագիրը կվերադարձվի դակված վիճակում։

Անձնագրի համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Նոր անձնագրի ստացումը Հայաստանում

Անձնագրի փոխանակում

Առցանց ամրագրել այց անձնագիրը փոխանակելու համար
Սկսել

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Անձնագրի կորստյան դեպքում ևս տրամադրվում է նոր անձնագիր։

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 

Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։ 

Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • փոխանակվող անձնագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,

  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը։

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։

Կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 10-րդ աշխատանքային օրը։

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 


Փոխանակելու դեպքում՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Կորցնելու դեպքում՝

  • 1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Անձնագիրն ավելի շուտ ստանալու դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Անգործունակ ճանաչված քաղաքացուն նոր անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:

Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացու անձնագիրը փոխանակվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։

Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիրը փոխանակելու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Անձնագրի տրամադրումը 16 տարին լրացածներին արտասահմանում

Արտասահմանում մեծահասակի անձնագրի ստացում

Առցանց ամրագրել այց 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրը արտասահմանում ստանալու համար
Սկսել

16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի ժամկետով։

Արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց 19 տարին լրանալը։

19 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով, ինչպես սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով։

18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

  • Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 
  • 16-18 տարեկան արական սեռի քաղաքացիները զինվորական հաշվառում չունենալու դեպքում պետք է կանգնեն հաշվառման։

16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,

  • ծնողների  ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերի պատճենները,

  • նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,

  • 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Եթե դիմողը 16-18 տարեկան է և նույնականացման քարտ չունի, անհրաժեշտ է ներկայացնել նաև դիմողի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը:

Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Եթե դիմողի ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, անհրաժեշտ է ներկայացնել ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

 

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով

Համապատասխան ստուգումները կատարելուց հետո աշխատակիցը կվերադարձնի բնօրինակ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ անձնագրի։

Այդ փաստաթղթերը քաղաքացուն կվերադարձվեն նոր անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները, իսկ հին անձնագիրը կվերադարձվի դակված վիճակում։

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։ 

Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա։

Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։

Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Անձնագրի տրամադրումը մինչև 16 տարեկաններին արտասահմանում

Արտասահմանում երեխայի անձնագրի ստացում

Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը արտասահմանում ստանալու համար
Սկսել

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, ընդ որում՝ արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց 19 տարին լրանալը։

  • Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 
  • Տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները զինվորական հաշվառում չունենալու դեպքում պետք է կանգնեն հաշվառման։

Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։ 

Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր չի տրամադրվի, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով նա բնակվում է, նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում անձնագրային բաժանմունք իր երեխային անձնագիր տրամադրելու անհամաձայնության մասին։

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝

  • երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության վկայականը և ներկայացվող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
  • նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,

  • դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
  •  35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Եթե դիմողը 14-16 տարեկան է և նույնականացման քարտ չունի, անհրաժեշտ է ներկայացնել նաև դիմողի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը:

Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Եթե ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, անհրաժեշտ է ներկայացնել ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

Համապատասխան ստուգումները կատարելուց հետո աշխատակիցը կվերադարձնի բնօրինակ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ ծննդյան վկայականի։

Այն քաղաքացուն կվերադարձվի անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները։

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։ 

16 տարին լրացածների անձնագրի փոխանակումն արտասահմանում

Արտասահմանում մեծահասակի անձնագրի փոխանակում

Առցանց ամրագրել այց 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար
Սկսել

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Անձնագրի կորստյան դեպքում ևս տրամադրվում է նոր անձնագիր։

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։ 

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • փոխանակման ենթակա ՀՀ անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • անհրաժեշտ է ներկայացնել 65,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով,
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Անձնագրի կորստյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,

  • 35x45 մմ չափսի 4 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • առկայության դեպքում՝ կորցրած անձնագրի պատճենը։

Անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։

Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա։

Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։

Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Եթե արտասահմանում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա այդ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է ՀՀ վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:

Եթե այն երկրում, որտեղ գտնվում է անձը, ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի դիմելու ՀՀ արտաքին գործերի նախարարություն և փոստով ստանալու վերադարձի վկայական կամ փաստաթուղթ, որով կկարողանա մուտք գործել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն։

Մինչև 16 տարեկանների անձնագրի փոխանակումն արտասահմանում

Արտասահմանում երեխայի անձնագրի փոխանակում

Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար
Սկսել

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Անձնագրի կորստյան դեպքում ևս տրամադրվում է նոր անձնագիր։

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման համար երեխան պետք է`

  • գրանցված լինի Բնակչության պետական ռեգիստրում,

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացի լինելու դեպքում` կանգնի հաշվառման։

Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։ 

Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,

  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • 30,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Եթե արտասահմանում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա այդ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է ՀՀ վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:

Եթե այն երկրում, որտեղ գտնվում է անձը, ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի դիմելու ՀՀ արտաքին գործերի նախարարություն և փոստով ստանալու վերադարձի վկայական կամ փաստաթուղթ, որով կկարողանա մուտք գործել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն։

Հղում օրենսդրությանը

  • «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 22.12.1999 թվականի N767-Ն որոշում «Անձը հաստատող փաստաթղթի մասին»

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր