ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվառել ավտոմեքենան

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ ավտոմեքենան գնելուց հետո կատարվող հերթական քայլերի մասին՝ հաշվառման գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումից մինչև համարանիշի ընտրություն։

Ավտոմեքենայի հաշվառման քայլերը

  1. Քայլ 1

    Առցանց հերթագրում

    Նախ անհրաժեշտ է առցանց հերթագրվել նախընտրելի հաշվառման քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ), որտեղ կատարվելու է հաշվառման գործարքը։ 

  2. Քայլ 2

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք անհրաժեշտ է պատրաստել այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են ավտոմեքենայի հաշվառման համար։ 

  3. Քայլ 3

    Այց հաշվառման քննական ստորաբաժանում

    Այցի համար նշանակված օրը և ժամին անհրաժեշտ է պահանջվող բոլոր փաստաթղթերով ներկայանալ հաշվառման քննական ստորաբաժանում։ Իսկ ավտոմեքենան ներկայացնելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ուղեցույցում։

  4. Քայլ 4

    Ավտոմեքենայի զննություն

    Վերասարքավորված լինելու դեպքում ավտոմեքենայի հաշվառումն անհրաժեշտ է սկսել զննության կայան մոտենալուց։

  5. Քայլ 5

    Վճարում

    Վճարման վայրում անհրաժեշտ է վճարել պահանջվող տուրքերն ու վճարները։

  6. Քայլ 6

    Տեղում հերթագրում

    Տվյալ ՀՔԲ-ում հերթագրման համակարգի առկայության դեպքում (Երևան, Կոտայք, Արտաշատ) վճարումները կատարելուց հետո անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն՝ սրահում սպասարկվելու համար։

  7. Քայլ 7

    Հաշվառման գործարք

    Սպասարկման սրահ պետք է ներկայացնես պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կկատարվի ավտոմեքենայի հաշվառումը, կտրամադրվի համարանիշը։

  8. Քայլ 8

    Հաշվառման վկայագրի ստացում

    Գործարքի ավարտից հետո անհրաժեշտ է մոտենալ փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ, որտեղ էլ կտրամադրվի ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը)։

Առցանց հերթագրում

Առցանց հերթագրվել ավտոմեքենայի հաշվառմանը
Սկսել

Ավտոմեքենան գնելուց հետո 15 օրվա ընթացքում անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։

Իսկ ավտոմեքենան արտասահմանից ներմուծելու դեպքում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկվում է դրա հայտարարագրման օրվանից։

Ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար վարորդական վկայական ունենալը պարտադիր չէ, իսկ հաշվառման գործողությունների կատարմանը անհրաժեշտ է ներկայանալ վարորդական իրավունք ունեցող անձի հետ և ներկայացնել նրա տվյալները։ Ներկայացած անձը կդառնա հաշվառվող ավտոմեքենայի օրինական շահագործողը։

Ավտոմեքենայի հաշվառման և համարանիշի ստացման ողջ գործարքը կարող է իրականացվել նաև լիազորված անձի միջոցով։ Այդ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարական վավերացմամբ լիազորագիր։

Որտե՞ղ են գտնվում հաշվառման-քննական ստորաբաժանումները

ՀՀ տարածքում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումների հասցեները ներկայացված են հղումով։

Կից լուսանկարում պատկերված է Երևանում գործող հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ կամ ГАИ) տանող ճանապարհը՝ Դավիթ Բեկ փողոցի կողմից։

Պահանջվող փաստաթղթերը

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հաշվառման քննական բաժին․

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։
  • Անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, իսկ ինքնաշեն տրանսպորտային միջոցի դեպքում՝ անկախ փորձագետի կողմից եզրակացություն այն մասին, որ այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է սահմանված տեխնիկական պահանջներին,

  • առկայության դեպքում տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշ,

  • տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին:

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, իսկ ինքնաշեն տրանսպորտային միջոցի դեպքում՝ անկախ փորձագետի կողմից եզրակացություն այն մասին, որ այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է սահմանված տեխնիկական պահանջներին,

  • առկայության դեպքում տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշ,

  • օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,

  • տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

Եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից։

Եթե վաճառողը որպես ֆիզիկական անձ գրանցել է ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում է այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ։

Ո՞ր դեպքերում ավտոմեքենան չի ներկայացվում հաշվառման քննական բաժին

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր  մասերը (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։
  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

  • Եթե փոփոխվել են ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, ապա հաշվառման գործողություններ կատարելու, կորած տեխնիկական անձնագրի կամ կորած համարանիշի փոխարեն նորը ստանալու կամ դրանք փոխարինելու համար ևս անհրաժեշտ չէ ներկայացնել ավտոմեքենան։

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր  մասերը (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։
  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

Զննման կայան

Ավտոմեքենայի զննությունը

Վերասարքավորված ավտոմեքենան հաշվառումից առաջ պետք է զննվի, ուստի հաշվառման քննական ստորաբաժանում այցելելիս առաջին գործողությունը զննության կայան մոտենալն է։ Այստեղ ավտոմեքենայիդ իրական տվյալները կհամեմատվեն փաստաթղթային տվյալների հետ։ 

Ավտոմեքենայի տվյալների գրանցումից հետո կկազմվի արձանագրություն, որտեղ նշված կլինեն բոլոր այն տուրքերն ու վճարները, որոնք պետք է կատարես։ Այս արձանագրությունը քո մյուս փաստաթղթերի հետ պետք է ներկայացնես սպասարկման սրահի աշխատակցին։

Զննության միջին տևողությունը 5-10 րոպե է։

Տեղում գործող բանկեր

Վճարումների կատարումը

Հաշվառման քննական բաժնի՝ վճարումների համար նախատեսված վայրում անհրաժեշտ է վճարել սահմանված տուրքերն ու վճարները։ Դա հնարավոր է կատարել նաև առցանց եղանակով։ Իսկ վճարումները հավաստող անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման սրահի աշխատակցին։

Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է վճարել 5,000, 6,000 և 12,000 դրամ։ Վճարումների հաշվեհամարները և հնարավոր այլ վճարները ներկայացված են ստորև․

Վճարի նպատակը Վճարի չափը Հաշվեհամարը
Տրանսպորտային միջոցի
հաշվառում
5,000 դրամ 900013150033
Ավտոմեքենայի հաշվառման
վկայագրի (տեխնիկական
անձնագրի) ստացում
6,000 դրամ 900005016135
Ավտոմեքենայի
համարանիշի ստացում
12,000 դրամ 900005016127
Մոտոփոխադրամիջոցների,
կցորդների և
կիսակցորդների
համարանիշի ստացում
6,000 դրամ 900005161840
Տարանցիկ համարանիշի 
ստացում
3,000 դրամ 900005016408
Տրանսպորտային միջոցի
վերասարքավորման
թույլտվության ստացում
10,000 դրամ 900013150033


Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Հաշվառման գործարքը և համարանիշի ստացումը

Սպասարկվելու համար վճարումը կատարելուց հետո սրահում հերթագրման համակարգի առկայության դեպքում անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն, իսկ հերթը հասնելուն պես մոտենալ համապատասխան աշխատակցին, ով կստուգի փաստաթղթերդ, կկատարի համապատասխան գրանցումներ և կտրամադրի հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշ, որի համար կսպասես մոտ 15 րոպե։

Քո նախընտրելի համարանիշի առկայությունը և գինը կարող ես ընտրել տեղում կամ նախօրոք՝ այցելելով plate.roadpolice.am։

Գոյություն ունեն «Հերթական», «Ցանկալի», «Մեծ պահանջարկ ունեցող» և «Առանձնահատուկ» տեսակի համարանիշներ։

«Հերթական» տեսակի համարանիշը կարող ես ձեռք բերել ցանկացած տարածքային հաշվառման քննական ստորաբաժանումում (ՀՔԲ) ավտոմեքենան հաշվառելիս։ Համարանիշը կարող ես ձեռք բերել նաև հին համարանիշդ նորով փոխարինելիս։ 

«Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» տեսակի համարանիշները տեղում պատրաստվում և հատկացվում են միայն Երևանի, Գյումրիի և Արտաշատի ՀՔԲ-ներում:

Այլ ստորաբաժանումներում ավտոմեքենան հաշվառելու դեպքում «Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշները տպագրվում են ՃՈ ծառայության վարչական շենքում (ք․ Երևան, Իսակովի պողոտա 9)։ Ցանկության դեպքում այդ համարանիշները կարող ես ստանալ անձամբ նշված հասցեում, կամ դրանք կարող են առաքվել քո տարածքային ՀՔԲ։

Հաշվի առ, որ ավտոմեքենան հաշվառելիս «Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշները կարող ես ամրագրել 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում պետք է վճարես համարանիշի համար և ներկայացնես վճարումը հավաստող փաստաթուղթը, հակառակ դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով կվերադարձվի համակարգ, և քեզ կհատկացվի «Հերթական» համարանիշ։

Ընդ որում՝ քո մեքենայի համար ձեռք բերվող համարանիշը կարող է լինել այլ անձի անունով։

Տրանսպորտային միջոցների հաշվառման «Առանձնահատուկ» համարանիշն արժեքով, տառերի և թվերի համադրությամբ տարբերվում է «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշից։ «Առանձնահատուկ» տեսակի համարանիշ ձեռք բերելու համար պետք է մասնակցես հատուկ աճուրդի։

Ընդ որում՝ աճուրդով ձեռք բերվող համարանիշը կարող է պատկանել այլ անձի, սակայն տեղադրվել քո մեքենայի վրա։ 

Առցանց մասնակցել «Առանձնահատուկ» տեսակի համարանիշի աճուրդին
Սկսել

Միջազգային տեխնիկական անձնագրի ստացումը

Միջազգային տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր) ստանալու համար անհրաժեշտ է հաշվառման ստորաբաժանում ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիր),

  • օրենքով սահմանված տուրքի (6,000 դրամ) վճարումը հավաստող փաստաթուղթ։

Ավտոմեքենայի միջազգային տեխնիկական անձնագիրը կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելու օրը՝ համապատասխան գրանցումները կատարելուց հետո։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր