Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ։
Ուղեցույց
Ինչպե՞ս ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ
Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ապաստան հայցելու վերաբերյալ։
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է վավերականության ժամանակահատված՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով։
Քայլերի հաջորդականությունը
Ինչպե՞ս ստանալ կացության կարգավիճակ
Քայլ 1
Պատրաստիր փաստաթղթերդ
Տեղեկացիր, թե որ դեպքերում կարող ես ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, և պատրաստիր համապատասխան փաստաթղթերը։
Քայլ 2
Ներկայացրու դիմում
Ներկայացրու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումդ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Քայլ 3
Ստացիր կացության քարտ
Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում ստացիր ժամանակավոր կամ մշտական կացության քարտդ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից։
Ժամանակավոր կացության կարգավիճակ
ՀՀ-ում անձի մեկ տարի և ավել ժամկետով բնակվելը հիմնավորող հանգամանքներ կարող են լինել՝
-
ուսումը,
-
աշխատանքի թույլտվության առկայությունը,
-
ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
-
ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
-
ձեռնարկատիրությամբ զբաղվելը,
-
ազգությամբ հայ լինելը։
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով, և այն յուրաքանչյուր անգամ հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով։
ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն՝ նախապես ամրագրելով այց։
Հասցե՝ Թաիրովի 14, Երևան
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111)։
Ուշադրություն
Լիզորված անձի անունից և անչափահասի համար դիմելու դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր։
Ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ժամանակավոր կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օր։
Ժամանակավոր կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացնել անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
- Մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի տրամադրման պետական տուրքը 105,000 դրամ է։
- Մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի երկարաձգման պետական տուրքը նույնպես 105,000 դրամ է։
- Փոխադարձության սկզբունքի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների համար մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի տրամադրման պետական տուրքը 85,000 դրամ է։
- ԱՄՆ քաղաքացիների համար 5 տարվա ընթացքում կացության քարտը կրկին տալու կամ երկարաձգելու համար պետական տուրքը 1,000 դրամ է։
Ժամանակավոր կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Ուշադրություն
2026 թվականի նոյեմբերի 1-ից ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կլինի 150,000 դրամ։
Ժամանակավոր կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Առցանց ամրագրել այց ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել ժամանակավոր կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար
Իմանալ ավելին
Մշտական կացության կարգավիճակ
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
-
ապացուցում է, որ ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
-
ազգությամբ հայ է,
-
ՀՀ-ում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով, և այն յուրաքանչյուր անգամ հնարավոր է երկարաձգել ևս 5 տարով։
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Հասցե՝ Թաիրովի 14, Երևան
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111)։
Ուշադրություն
Լիզորված անձի անունից և անչափահասի համար դիմելու դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր։
Մշտական կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը մշտական կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է մշտական կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Մշտական կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օր։
Մշտական կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացնել անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
5 տարի ժամկետով մշտական կացության քարտի տրամադրման և երկարաձգման պետական տուրքը 140,000 դրամ է։
ԱՄՆ քաղաքացիների համար 5 տարվա ընթացքում կացության քարտի տրամադրման կամ երկարաձգման համար պետական տուրքը 90,000 դրամ է։
Մշտական կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալի, կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Ուշադրություն
2026 թվականի նոյեմբերի 1-ից մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կլինի 250,000 դրամ։
Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Առցանց ամրագրել այց մշտական կացության կարգավիճակ ստանալու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել մշտական կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար
Իմանալ ավելին
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր