Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս ստանալ աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու դեպքում
Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունը ծավալում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կարող են ստանալ աջակցություն՝
- աշխատանքային միգրանտների համար,
- նոր աշխատողների ներգրավման համար,
- աշխատողների վերապատրաստման համար։
Աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է եռամսյակային կտրվածքով։ Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Օրինակ՝ եթե առաջին եռամսյակի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ապա կարող եք դիմել դրան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև մայիսի 20-ը։
Ովքե՞ր կարող են ստանալ աջակցություն
Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց իրացման շրջանառության առնվազն 90%-ը ստացվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծավալած գործունեությունից։ Գործունեության տեսակների ցանկը՝ այստեղ։
Պատասխանեք մի քանի հարցի և պարզեք՝ արդյոք կարող եք ստանալ աջակցություն․
Հարց 1
ՀՀ քաղաքացիություն չունեցող աշխատողներ ունե՞ք
Եթե ձեր կազմակերպությունում աշխատում են օտարերկրացիներ, որոնք մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ չեն ստացել, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։
Հարց 2
Նոր աշխատողներ ունե՞ք
Եթե հաշվետու եռամսյակում ձեր կազմակերպություն նոր աշխատողներ են ընդունվել, որոնք առաջին անգամ են մուտք գործում բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։
Հարց 3
Նախորդ 6 ամսում վերապատրաստված աշխատողներ ունե՞ք
Եթե ձեր աշխատողները վերապատրաստվել են այս ցանկում հրապարակված մասնագիտական կենտրոնների կողմից, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն այդ աշխատողների համար վճարված եկամտային հարկի 50%-ի չափով։ Մանրամասները՝ այստեղ։
Հարց 4
Հարկային պարտավորություններ ունե՞ք
Ֆինանսական աջակցություն կարող եք ստանալ, եթե հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները 100,000 դրամը չեն գերազանցում։
Ուշադրություն
Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։
Աշխատանքային միգրանտների համար տրվող աջակցություն
Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր կազմակերպությունում աշխատում են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ չեն ստացել։
Աշխատանքային միգրանտների համար տրվող ֆինանսական աջակցության հնարավոր չափը կազմում է այդ աշխատողների համար եռամսյակի ընթացքում վճարված եկամտային հարկի 60%-ը։
Օրինակ՝
Եթե 2025 թվականի հունվարի 3-ից աշխատանքի եք ընդունել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի, որի համար յուրաքանչյուր ամիս 100,000 դրամ եկամտային հարկ եք վճարել, ապա ապրիլի 21-ից մայիսի 20-ը կարող եք դիմել և ստանալ աջակցություն հետևյալ չափով՝
(3 ամսվա համար վճարված եկամտային հարկ) * 60% = 300,000 դրամ * 0.6 = 180,000 դրամ
Ո՛չ։ Աջակցությունը տրամադրվում է միայն մասնագիտական աշխատանք կատարողների համար։ Այդ աշխատանքների ցանկը հրապարակված է այստեղ։
Ֆինանսական աջակցությունը ստանալու համար առցանց կարող է դիմել տնտեսվարող սուբյեկտի տնօրենը կամ նրա լիազորած անձը։
Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։
Օրինակ՝ եթե առաջին եռամսյակի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ապա կարող եք դիմել դրան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև մայիսի 20-ը։
- տնտեսավարող սուբյեկտի ՀՎՀՀ-ն,
- կոնտակտային հեռախոսահամարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն։
Եթե առցանց հայտը ներկայացնելուց հետո լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն առաջանա, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը կապ կհաստատի դիմողի հետ։
Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը կփոխանցվի տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը։
Օրինակ՝ եթե աջակցությունը ստանալու համար դիմել եք 2025 թվականի մայիսի 5-ին, ապա աջակցությունը կտրամադրվի մինչև հուլիսի 31-ը։
Առցանց դիմել աջակցությունը ստանալու համար
Նոր աշխատողների համար տրվող աջակցություն
Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր կազմակերպություն տվյալ եռամսյակում նոր աշխատողներ են ընդունվել, որոնք առաջին անգամ են մուտք գործում բարձր տեխնոլոգիաների ոլորտ։
Աջակցությունը կտրամադրվի այդ աշխատողների՝ առաջին անգամ մասնագիտական աշխատանքի անցնելու պահից 3 օրացուցային տարիների համար:
Նոր աշխատողների համար տրվող ֆինանսական աջակցության հնարավոր չափը կազմում է այդ աշխատողների համար եռամսյակի ընթացքում վճարված եկամտային հարկի 60%-ը։
Օրինակ՝
Եթե 2025 թվականի հունվարի 3-ից աշխատանքի եք ընդունել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատողի, որի համար յուրաքանչյուր ամիս 100,000 դրամ եկամտային հարկ եք վճարել, ապա ապրիլի 21-ից մայիսի 20-ը կարող եք դիմել և ստանալ աջակցություն հետևյալ չափով՝
(3 ամսվա համար վճարված եկամտային հարկ) * 60% = 300,000 դրամ * 0.6 = 180,000 դրամ
Ո՛չ։ Աջակցությունը տրամադրվում է միայն մասնագիտական աշխատանք կատարողների համար։ Այդ աշխատանքների ցանկը հրապարակված է այստեղ։
Ընդ որում՝ աջակցությունը տրամադրվում է տվյալ աշխատողի՝ առաջին անգամ մասնագիտական աշխատանքի անցնելու պահից 3 օրացուցային տարիների համար։
Ֆինանսական աջակցությունը ստանալու համար առցանց կարող է դիմել տնտեսվարող սուբյեկտի տնօրենը կամ նրա լիազորած անձը։
Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։
Օրինակ՝ եթե առաջին եռամսյակի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ապա կարող եք դիմել դրան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև մայիսի 20-ը։
- տնտեսավարող սուբյեկտի ՀՎՀՀ-ն,
- կոնտակտային հեռախոսահամարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն։
Եթե առցանց հայտը ներկայացնելուց հետո լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն առաջանա, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը կապ կհաստատի դիմողի հետ։
Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը կփոխանցվի տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը։
Օրինակ՝ եթե աջակցությունը ստանալու համար դիմել եք 2025 թվականի մայիսի 5-ին, ապա աջակցությունը կտրամադրվի մինչև հուլիսի 31-ը։
Առցանց դիմել աջակցությունը դիմելու համար
Աշխատողների վերապատրաստման համար տրվող աջակցություն
Որպես տնտեսվարող սուբյեկտ կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն, եթե ձեր աշխատողները վերապատրաստվել են այս ցանկում հրապարակված մասնագիտական կենտրոնների կողմից, և հավաստագիրը ստանալու օրվանից չի անցել 6 ամիս։
Ուշադրություն
Յուրաքանչյուր վերապատրաստված աշխատողի համար աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է մեկ անգամ մեկ եռամսյակի հաշվարկով։
Աշխատողների վերապատրաստման համար տրվող ֆինանսական աջակցության հնարավոր չափը կազմում է այդ աշխատողների համար եռամսյակի ընթացքում վճարված եկամտային հարկի 50%-ը։
Օրինակ՝
Եթե 2025 թվականի հունվարին ձեր աշխատողը վերապատրաստվել է ցանկում հրապարակված կենտրոններից մեկում, և այդ աշխատողի համար յուրաքանչյուր ամիս 100,000 դրամ եկամտային հարկ եք վճարել, ապա ապրիլի 21-ից մայիսի 20-ը կարող եք դիմել և ստանալ աջակցություն հետևյալ չափով՝
(3 ամսվա համար վճարված եկամտային հարկ) * 50% = 300,000 դրամ * 0.5 = 150,000 դրամ
Ֆինանսական աջակցությունը ստանալու համար առցանց կարող է դիմել տնտեսվարող սուբյեկտի տնօրենը կամ նրա լիազորած անձը։
Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։
Օրինակ՝
Եթե աշխատողն իր վերապատրաստման հավաստագիրը ստացել է 2025 թվականի հունվարի 15-ին, և առաջին եռամսյակի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ապա կարող եք դիմել դրան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև մայիսի 20-ը կամ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 20-ը, քանի որ աջակցության համար հնարավոր է դիմել միայն մեկ անգամ մեկ եռամսյակի հաշվարկով, քանի դեռ հավաստագրի ստացման օրվանից 6 ամիս չի անցել։