BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Ստանալ կամ փոխանակել վարորդական վկայականը

Վարորդական վկայական ստանալու համար որևէ դիմում չի ներկայացվում․ անհրաժեշտ է 2 փուլով որակավորման քննություններ հանձնել՝

Երկրորդ՝ գործնական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո անհրաժեշտ է մոտենալ հաշվառման քննական բաժնի աշխատակցին, ով կտրամադրի վարորդական վկայականը։ Իսկ վկայականի համար օգտագործվելու է այն լուսանկարը, որն արվել էր տեսական քննությունը հանձնելիս։

Վկայականը կորցնելու կամ գործողության ժամկետը լրանալու դեպքում վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու համար ևս անհրաժեշտ է այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-25 րոպե
Service cost
12,000 դրամ
Processing duration
15 օր

Վարորդական վկայականը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել www.roadpolice.am,
  • սեղմել «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,

  • բացված պատուհանում ընտրել հաշվառման քննական նախընտրելի բաժինը (ՀՔԲ)

  • նշել «Առանց քննության (փոխանակում, կորուստ)» տարբերակը,

  • լրացնել Հանրային ծառայությունների համարանիշը․ դա նույնականացման քարտի հակառակ կողմում նշված 10-նիշանոց թիվն է կամ սոցիալական քարտի համարը,

  • լրացնել հեռախոսահամարը,

  • սեղմել «Հերթագրվել» կոճակը։

Այս գործողությունները կատարելուց հետո հեռախոսահամարին կուղարկվի հաղորդագրություն այն մասին, որ հերթագրումը հաստատված է։

Նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով գուցե մի քանի օր սպասելու կարիք լինի։ Նոր վարորդական վկայականի դիմում ներկայացնելու առնվազն նախորդ օրը կուղարկվի ևս մեկ հաղորդագրություն քննության օրվա և ժամի վերաբերյալ։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր