BETA

This site is new, your feedback will help us improve it.

Work and Employment

Includes finding work in the private and public sector, training for new skills and employment rights

Finding a job

Սկսել

Պետական մարմնում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողութունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։

Սկսել

Հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն գտնել աշխատանք և աշխատակից, այլ նաև դիմել աշխատանքային պրակտիկայի և կամավորական աշխատանքի, դիմել պետական զբաղվածության ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերին։

 

Սկսել

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

Սկսել
Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով գործատուի մոտ:
Սկսել

Աշխատանք կորցնելու դեպքում քաղաքացին կարող է հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ, ստանալ գործազուրկի կարգավիճակ, ստանալ ծանուցումներ մասնագիտական որակավորումներին համապատասխան աշխատանքների մասին, ինչի հիման վրա հետագայում կարող է աշխատանք ունենալ։

Employment rights and obligations

Սկսել

Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:

Սկսել
Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Սկսել

Յուրաքանչյուր նոր աշխատողի ընդունելիս անհրաժեշտ է նրա տվյալները գրանցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում, որպեսզի գործատուն կարողանա կատարել աշխատողներին առնչվող իր հարկային պարտավորությունները։  

Սկսել

Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդների վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։

State support programs for unemployed people

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

Սկսել

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Սկսել

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին։

Սկսել

Միջոցառման նպատակն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ՝ ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային)։

Սկսել

Եթե գործատուները աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձի, պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով։

Սկսել

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: 

Սկսել

Ծրագրի շրջանակում ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման ճանապարհով։

Սկսել

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Սկսել

ՀՀ-ում իրականացվում է ամենամյա ծրագիր գործատուների հետ աշխատանք փնտրող անձանց կարիքների գնահատման հիման վրա։ Ստանալով աշխատանք փնտրող անձի կարգավիճակ՝ քաղաքացին ծրագրին ընդրկվելու առաջարկ է ստանում տեղական սոցիալական ծառայության կողմից։ Հետագայում կնքվում է ծրագրի իրականացման պայմանագիր: 

Սկսել

Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։

Retraining

Սկսել

Փորձնակը այն անձն է, որը դիմում է համապատասխան մարմիններ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։

Այս էջը օգտակա՞ր էր