BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Work and Employment

Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

Անհատական դեպքերը քննարկելու և խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (տարածված է նաև սոցապ անվանումը)։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
20-30 րոպե

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

 

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով։

1. Մասնագիտական ուսուցում (մինչև 5 ամիս)
 
Շահառուն ստանում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական մինչև 50,000 դրամ,
  • կրթաթոշակ՝ ամսական 37,500 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով), ընդ որում՝ կրթաթոշակը տրամադրվում է մասնագիտական ուսուցման այն օրերի համար, որոնց անձը մասնակցել է։

Ուսման ավարտից հետո գործատուն պետք է շահառուի հետ կնքի 1 տարվա աշխատանքային պայմանագիր, որի համար գործատուն ստանում է ամսական մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկերի փոխհատուցման համար։

2. Աշխատանքային փորձառություն 

Շահառուի համար աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց ապահովելու դեպքում գործատուն ստանում է՝

  • առաջին 3 ամիսների համար՝ ամսական 75,000 դրամ (նվազագույն աշխատավարձի չափով) շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ամսական մինչև 25,000 դրամ հարկերի փոխհատուցում,
  • հաջորդ 9 ամիսների համար՝ ամսական մինչև 50,000 դրամ հարկերի փոխհատուցում։

3. Միանվագ փոխհատուցում

Գործատուն ստանում է միանվագ փոխհատուցում 300,000 դրամի չափով, եթե կնքում է առնվազն 1 տարվա աշխատանքային պայմանագիր շահառուի հետ։

Ուշադրություն
Շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել միայն մեկ անգամ՝ նշված աջակցության ուղղություններից միայն մեկով։


Ներկայացվող պահանջները

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լինել Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողությունների մասնակից կամ 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացի։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է զբաղվածության տարածքային կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ Բնակչության պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանք ՀԾՀ-ի (հանրային ծառայությունների համարանիշ) վերաբերյալ կամ ՀԾՀ չունենալու մասին, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ,
  • առկայության դեպքում՝ բուհի դիպլոմ կամ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում՝ ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
  • զինվորական գրքույկ,
  • գրավոր դիմում` նշելով տվյալները հետադարձ կապի համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)։

 Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?