BETA

This site is new, your feedback will help us improve it.

Work and Employment

Գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար

Քաղաքացիական ծառայող դառնալու համար ՀՀ քաղաքացիները կարող են անցնել թեստավորում և հավաքել վարկանիշային միավորներ, ինչի հիման վրա կստանան աշխատանքի առաջարկ համապատասխան պետական մարմինների կողմից։  

Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ Թեստավորմանը անհրաժեշտ է գրանցվել նախապես առցանց եղանակով։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
20-30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
3 աշխատանքային օր

Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել թեստավորման հայտարարությունների հրապարակումներին, ընտրել հրապարակված ժամանակացույցի ամենահարմար օրն ու ժամը և առցանց դիմել։ Յուրաքանչյուր թեստավորման հայտարարությունում նշվում են նաև օրենքների այն հոդվածները, որոնցից կազմվելու են առաջադրանքները։

Թեստավորումներն անցկացվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք․ Երևան, Տերյան 89):


Վարկանիշային թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել կամ գրանցվել հարթակում,
  • ծանոթանալ թեստավորման հայտարարության բովանդակությանը և պահանջվող փաստաթղթերի ցանկին,
  • «Իմ էջը» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի սքանավորված տարբերակները,
  • սեղմել հայտարարության էջի վերջում գտնվող «Դիմել» կոճակը։


Պահանջվող փաստաթղթերը

Յուրաքանչյուր հայտարարության մեջ նշվում է պահանջվող փաստաթղթերի ցանկը, որոնց սկանավորված տարբերակներն անհրաժեշտ է կցել «Իմ էջը» բաժնում՝

  • դիմում,
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ (նույնականացման քարտը չներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել ՀԾՀ-ի կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանք),
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ, ընդ որում՝
    • միայն միջնակարգ կրթություն ստացած լինելու դեպքում՝ միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը (ատեստատ),
    • բարձրագույն կրթություն ստացած լինելու դեպքում՝ դիպլոմը կամ դիպլոմները,
    • բուհում սովորելու դեպքում՝ ուսանող լինելու վերաբերյալ տեղեկանք կամ ուսանողական տոմս,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ կցագրման վկայականը,

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

  • 3x4 չափսի մեկ լուսանկար:

Ուշադրություն
Անհրաժեշտ է թեստավորմանը ներկայանալ անձնագրով, նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ կամ ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ) թեստավորման նախատեսված ժամից 15 րոպե առաջ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը ծանուցվում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ իր դիմումի հաստատման կամ մերժման մասին։

Հավելյալ տեղեկատվություն

Օգտատերը անձնական էջի «Մրցույթներ» բաժնում կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում՝ խմբագրել այն։ Մասնավորապես՝ փաստաթղթերը թերի լինելու դեպքում անձը կարող է տեղեկացվել այդ մասին անձնական էջի «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով, ինչից հետո անհրաժեշտ կլինի շտկել փաստաթղթերում առկա թերություններն ու կրկին դիմել 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Թերությունները շտկելու համար անհրաժեշտ է՝ 

  • սեղմել անձնական էջի «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանին և ծանոթանալ փաստաթղթերում առկա թերությունների մասին մեկնաբանություններին,
  • «Գործողություններ» դաշտի «Խմբագրել» կոճակը սեղմելով՝ կատարել համապատասխան փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով կրկին ներկայացնել դիմումը։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշում

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81

Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62

Էլ․ փոստի հասցե՝
[email protected]

Service provided by
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Was this page useful?