This site is new, your feedback will help us improve it.
Դիմել քաղծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմելու համար անհրաժեշտ է․
- գրանցվել հարթակում և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը,
- ընտրել «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժինը,
- ընտրել պաշտոնը,
- լրացնել պարտադիր դաշտերն ու դիմումի ձևը՝ հաստատելով ներկայացված տեղեկատվությունը։
Ներկայացվող պահանջները
Քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ քաղաքացի,
- ունենալ պաշտոնի համար պահանջվող մասնագիտական կրթություն (քաղաքացիական ծառայության մասնագիտական որոշ պաշտոնների համար բավարար է միջնակարգ կրթությունը),
- բավարարել պաշտոնի նշված պահանջներին։
Տրամադրման կարգը
Տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի նամակ, որով կհաստատվի դիմողի մասնակցությունը առաջիկա թեստավորմանը։
Մրցույթի նկարագրության էջում նշված օրը դիմողը կանչվում է թեստավորման, որի արդյունքների հիման վրա մասնակցում է հարցազրույցի։ Թեստավորման և հարցազրույցի ժամկետների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է յուրաքանչյուր պաշտոնի էջում։
Հղում օրենսդրությանը
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Oրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]