ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ծննդյան վկայական

Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր անձի ծնունդ ենթակա է գրանցման, ինչի համար ժամկետային սահմանափակում չկա։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 օր

Երեխայի ծնունդը գրանցելու համար անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։ Դիմումը հնարավոր է ներկայացնել սպասարկման կենտրոնների կամ բժշկական հաստատությունների միջոցով։

Ծնունդի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ծնունդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը, որը կտրամադրի բժիշկը,

  • եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,

  • եթե երեխայի ծնողների ամուսնությունը հաստատող փաստաթուղթը տրված է այլ երկրում, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթի հայերեն թարգմանությունը՝  լիցենազավորված թարգմանչի կողմից,

  • երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,

  • երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,

  • բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում`  ԴՆԹ-ի որոշումը և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը, որը տրամադրվում է բժշկական կազմակերպության կամ երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից,

  • սուրոգատ (փոխնակ) մոր օգնությամբ ծննդաբերության դեպքում՝ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և երեխայի, նրա կենսաբանական մոր և փոխնակ մոր ԴՆԹ-ի որոշումը:

  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,

  • եթե փաստաթղթերի բնօրինակներն այլ լեզվով են, պետք է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունը՝ վավերացված արտոնագրված թարգմանչի կողմից։


Ուշադրություն

Եթե երեխայի ծնողներն ունեն ամուսնության վկայական, ծնունդի պետական գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել հայրը, իսկ եթե չունեն, մոր ներկայությունը ՔԿԱԳ-ում պարտադիր է:

Ծննդյան վկայականը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Ցանկության դեպքում այն հնարավոր է ձեռք բերել նաև թղթային տարբերակով։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր