ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Փոխանակել նույնականացման քարտը

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),

  • նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • նույնականացման քարտը կորել է,
  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ առցանց այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
3,000 - 40,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1-15 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։


Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,

  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է՝


Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • փոխանակման ենթակա նույնականացման քարտը (առկայության դեպքում),

  • քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • հնարավորության դեպքում փաստաթղթերի լուսապատճենները։


Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):


Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։


Տրամադրման ժամկետը

Նույնականացման քարտը փոխանակվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։


Կորցնելու դեպքում նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։

Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր