ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Նոր ծառայություն
Առողջապահություն

Երեխայի առաջին քայլերը․ 3-ը 1-ում

Առցանց դիմելով՝ ընդամենը մի քանի պարզ քայլով հնարավոր է՝


  • ստանալ ծննդյան վկայականը,
  • գրանցել երեխային պոլիկլինիկայում,
  • դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար:


Այս ծառայության շնորհիվ բժշկի թույլտվությունը ստանալուց հետո Դուք կկարողանաք դուրս գրվել հիվանդանոցից՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կամ գրասենյակներ այցելելու։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Ծառայությունը հասանելի է, եթե․


  • երեխայի ծնողները ՀՀ քաղաքացի են,
  • ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ գործակալությունում (Քաղաքացիության կացության ակտերի գրանցման գործակալություն, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС),
  • մայրը ունի «ԵսԵմ» նույնականացում։
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր