Ստանալ ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձ
Ծրագրի մասնակիցներին վերադարձվում է իրենց վճարած եկամտային հարկը՝ ուսման վարձը փոխհատուցելու համար: Վերադարձվող գումարը հաշվարկվում է 1 տարվա ընթացքում աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով:
Աջակցության ծրագրին դիմելու համար պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ուսումնական հաստատություն։ Ընդ որում՝ դիմելիս անհրաժեշտ է կատարած լինել բարձրագույն ուսումնական հաստատության (բուհ) հանդեպ բոլոր պարտավորությունները՝ ներառյալ ուսման վարձի վճարումը։
Ներկայացվող պահանջները
Ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր միաժամանակ համապատասխանում են ստորև նշված բոլոր պայմաններին.
- ՀՀ քաղաքացի են,
- վարձու աշխատող են,
- սովորում են ՀՀ-ում հավատարմագրված բուհերի առկա ուսուցման հետևյալ մասնագիտություններով ծրագրերից մեկում՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա (մանսագիտությունների ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշման մեջ)։
Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը՝ հետևյալ դեպքերում.
- հաջորդ կուրս փոխադրվելիս,
- բուհ-ն ավարտելու տարվա ընթացքում,
- բուհ-ն ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (տրամադրվում է տեղում),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
- բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վերադարձվող գումարը փոխանցվում է սովորողի բանկային հաշվին դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43