Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել հիպոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի վերադարձի համար
Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում։
Գրանցվելու համար կա 2 տարբերակ՝ ֆիզիկապես և առցանց։
Ֆիզիկապես գրանցվելու համար անհրաժեշտ է՝
-
ներկայանալ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին,
-
ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ,
-
նշել էլեկտրոնային փոստի հասցե, որին ուղարկվելու է հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար։
Առցանց գրանցվելու համար անհրաժեշտ է՝
-
ունենալ էլեկտրոնային ստորագրություն,
-
լրացնել պահանջվող անձնական տվյալները (անհրաժեշտ է լրացնել ՊԱՐՏԱԴԻՐ հայերեն)
-
ներբեռնել լրացված հայտը,
-
էլեկտրոնային եղանակով ստորագրել այն,
-
ստորագրված հայտը վերբեռնել համակարգ,
-
գրանցվելուց հետո անցնել էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղումով,
-
լրացնել ՀԾՀ-ն, ստեղծել օգտվողի անուն ու գաղտնաբառ և գրանցվել։
Գրանցվելուց հետո եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
-
մուտք գործել անձնական տվյալներով ստեղծված էջը,
-
«Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան»-ում ստեղծել նոր դիմում,
-
Էլեկտրոնային դիմումում լրացնել հեռախոսահամարը, հաշվետու այն ժամանակահատվածը, որի համար դիմում է ներկայացվում, և գործող բանկային հաշվեհամարը, որին փոխանցվելու է գումարը,
-
պարտադիր նշել «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը:
-
սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը»։
Անհրաժեշտ է հիշել, որ եկամտային հարկի գումարները վերադարձվում են 3 ամիսը մեկ անգամ՝ սահմանված ընթացակարգով։
Միևնույն հիպոթեքային վարկի շրջանակներում եկամտային հարկի վերադարձից կարող է օգտվել տվյալ ընտանիքի միաժամանակ 5 անդամ, ովքեր պետք է լինեն բնակարանի համասեփականատեր։
Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Սովորաբար դա տևում է մի քանի ժամ։
Ուշադրություն
Համակարգում «Եկամտային հարկը վճարված չէ» հաղորդագրությունը նշանակում է, որ գործատուն դեռ չի ներկայացրել և չի վճարել անհրաժեշտ հարկերը հարկային մարմնին։ Անհրաժեշտ է մի փոքր սպասել, մինչև գումարը կփոխանցվի հաշվեհամարին։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44