Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես.
- առցանց դիմելուց հետո տեղեկանքը հնարավոր է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00),
- ֆիզիկապես դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի այցելել վարչություն թե՛ դիմումը ներկայացնելիս, թե՛ տեղեկանքը ստանալիս (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00)։
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է դիմել․
- ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3) երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-12։00-ին,
- «Հայփոստ» ՓԲԸ ցանկացած բաժանմունք,
- «Արդշինբանկ» (հասցե` Երևան, Տիգրան Մեծի 24), «Կոնվերս բանկ» (հասցե` Երևան, Քաջազնունու 4/6),
- ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ (օտարերկրյա պետություններում):
Ներկայացվող պահանջները
Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:
Պահանջվող փաստաթղթերը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է տեղում լրացնել դիմում (ՀՀ-ում ներկայացվող դիմումի ձև, օտարերկրյա պետությունում լրացվող դիմումի ձև)։ Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
- եթե անձը դիմումը ներկայացնելու պահին տեղեկացնում է, որ տեղեկանքը ստանալու է այլ անձ, ապա այն ստացողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
Եթե տեղեկանքի դիմումը ներկայացնում է ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու), ապա պետք է ներկայացվեն՝
-
դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը,
-
այն անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը,
ինչպես նաև՝
-
եթե դիմում է ծնողը, ապա՝ այն անձի ծննդյան վկայականի պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը,
-
եթե դիմում է քույրը կամ եղբայրը, ապա՝ դիմողի ծննդյան վկայականի և այն անձի ծննդյան վկայականի պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը,
- եթե դիմում է ամուսինը, ապա՝ ամուսնության վկայականի պատճենը,
- եթե դիմում է զավակը, ապա՝ դիմողի ծննդյան վկայականի պատճենը,
- եթե դիմում է լիազոր ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու), ապա՝ լիազորագրի բնօրինակը։
Վճարման չափը և կարգը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել՝
- ՀՀ-ում՝ 7,000 դրամ,
- օտարերկրյա պետությունում՝ 25,000 դրամ։
Ընդ որում՝ փաստաթուղթը տրամադրվում է ապոստիլով վավերացմամբ (ապոստիլի համար հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտություն չկա)։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար»։
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում»։
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս»։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն հնարավոր է ստանալ՝
- ՀՀ-ում դիմելու դեպքում՝ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից կամ փոստային առաքմամբ,
- արտասահմանում դիմելու դեպքում՝ դեսպանությունից, հյուպատոսական հիմնարկից կամ փոստային առաքմամբ։
Տեղեկանքի դիմում ներկայացնելու համար հյուպատոսական վարչությունում անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն՝ սարքի էկրանին սեղմելով «Դիմել» տարբերակը, իսկ այնուհետև այն ստանալու համար անհրաժեշտ է վերցնել կտրոն՝ սեղմելով սարքի էկրանի «Ստանալ» կոճակը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որաշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11