Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես.
- առցանց դիմելուց հետո տեղեկանքը հնարավոր է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00),
- ֆիզիկապես դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի այցելել վարչություն թե՛ դիմումը ներկայացնելիս, թե՛ տեղեկանքը ստանալիս (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00)։
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան
Հայտը ներկայացնելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և կատարել վճարում՝ հետևելով հրահանգներին։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ընտրել այն երկիրը, ուր ներկայացվելու է տեղեկանքը․ օրինակ՝ եթե տեղեկանքը ներկայացնելու եք Իսպանիայի դեսպանատուն, որը գտնվում է Ռուսաստանում, ապա անհրաժեշտ է նշված երկրներից ընտրել Իսպանիան։
Ներկայացվող պահանջները
Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Պահանջվող փաստաթղթերը
Համակարգում տվյալների մեծ մասը կլրացվի ինքնաշխատ եղանակով։ Անհրաժեշտ կլինի՝
- լրացնել կոնտակտային տվյալները,
- կցել անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը։
Տեղեկանքը ստանալիս անհրաժեշտ է վարչություն այցելել անձնագրով։
Եթե տեղեկանքը ստանալու է լիազորված անձը, ապա անհրաժեշտ է՝
- որպես տեղեկանքը ստացող առկա տարբերակներից ընտրել «Լիազորված անձի կողմից» տողը,
- մուտքագրել լիազորված անձի անունն ու ազգանունը
- կցել նրա անձնագրի գունավոր լուսապատճենը։
Վճարման չափը և կարգը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք, ընդ որում՝ այն ներառում է նաև փաստաթղթի ապոստիլով վավերացումը։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար»։
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։
Առաքման վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում»։
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով այցելել ԱԳՆ հյուպատոսական վարչություն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3։ Անհրաժեշտ է տեղում վերցնել հերթի կտրոն՝ սարքի վրա ընտրելով «Ստանալ» տարբերակը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11