ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ աջակցող միջոցի հավաստագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար

Աջակցող միջոցների տրամադրումը տեղի է ունենում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ պետական հավաստագրի հիման վրա։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կամ նրանց կողմից լիազորված անձինք աջակցող միջոցների հավաստագիր ստանալու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Աջակցող միջոցների հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ բժշկական կազմակերպության կողմից տրված և հաստատված հաշմանդամության կարգ։


Պահանջվող փաստաթղթերը

Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր,
  • ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
  • ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը,
  • փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կարիք առաջանա։

Աջակցության չափը

Աջակցող միջոցների հավաստագիրը դրամադրվում է անվճար։ Սակայն, եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:
 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։
  • Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր:
  • Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում՝ նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշում

  • «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր