ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի պարզեցված հաշվարկ

Ֆիզիկական անձը եկամտային հարկը և սոցիալական վճարը հաշվարկում և վճարում է անձամբ, եթե՝ 

  • հարկվող եկամուտը ստանում է հարկային գործակալ չհանդիսացող անձից, 

  • հարկվող եկամուտ վճարող անձն ազատված է հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:


Այս դեպքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը առցանց եղանակով ներկայացվում է պարզեցված հաշվարկ և նույն ժամկետում վճարվում է հարկը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում կացության իրավունք ունեցողներ
Դիմելու տևողությունը
5 րոպե

Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • մուտք գործել համակարգ (գրանցված չլինելու դեպքում՝ գրանցվել),
  • «Հաշվետվություններ» բաժնից ընտրել «162․ պարզեցված հաշվարկ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» ձևը,
  • ընտրել այն տարին և ամիսը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
  • լրացնել պահանջվող տեղեկությունները հարկ վճարողի, գործատուի և աշխատանքային պայմանագրի վերաբերյալ,
  • զբաղմունքների դասակարգչում լրացնել հարկ վճարողի պաշտոնը, օրինակ՝ մենեջեր,
  • լրացնել ստացված եկամուտները,
  • սեղմելով հաշվիչին՝ հաշվարկել եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը,
  • սեղմել «Գրանցել» կոճակը,
  • էլեկտրոնային եղանակով ստորագրել հաշվետվությունը և սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։


Ներկայացվող պահանջները

Պարզեցված հաշվարկն առցանց եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

կամ


Վճարման չափը և կարգը

Հաշվարկված հարկերը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը անհրաժեշտ է փոխանցել ՀՀ պետական բյուջեի 900008000490 հաշվեհամարին՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ հարկային օրենսգիրք

Օրենսգիրքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր