ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (միջին մասնագիտական)

Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին։
 
Ոսումնական վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման դիմում հնարավոր է ներկայացնել ընդունելության դիմում հայտ լրացնելու ժամանակ։

 
Դիմելու համար անհրաժեշտ է․
  • այցելել dimord.emis.am,
  • ընտրել ուսումնական հաստատությունը և նախընտրած մասնագիտությունը,
  • սեղմել «Հաստատել» կոճակը,
  • բացվող պատուհանում լրացնել անձնական տվյալները,
  • սեղմել «Ցանկանում եմ օգտվել արտոնությունից» կոճակը,
  • ընտրել առաջարկվող 4 տարբերակներից մեկը,
  • սեղմել «Ուղարկել» կոճակը։

Համակարգը դիմումում նշված բջջային հեռախոսահամարին ուղարկում է ծածկագիր, որը պետք է լրացնել dimord.emis.am-ի անհատական էջ մուտք գործելու ժամանակ։

Հայտի ընդունման կամ մերժման ժամկետները

Դիմումը հաստատվում կամ մերժվում է հայտը լրացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ մերժման դեպքում համակարգի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակում նշվում են մերժման պատճառները։

Ովքե՞ր կարող են դիմել

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան),
  • ունեն 1-ին, 2-րդ աստիճանի հաշմանդամություն,
  • ունեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ստացած ծնողներ,
  • զոհված զինծառայողի ընտանիքից են,

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • սոցիալապես անապահով են, 
  • բնակվում են սահմանամերձ համայնքներում,
  • մասնակցել են մարտական գործողություններին,
  • ունեն 2 և ավելի անչափահաս երեխա,
  • ուսանում են պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ,
  • միակողմանի ծնողազուրկ են։

Պահանջվող փաստաթղթերը

Ուսումնական վճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցման համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի 4 նոյեմբերի N 1784-Ն որոշում։

Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Օգտակար հղումներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն, հեռախոսահամար՝ (374 10) 59-96-23:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր