Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Ֆիզիկապես անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պետք է դիմել Իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցման ցանկացած կենտրոն
Պահանջվող փաստաթղթերը
- անձնագիր կամ նույնականցման քարտ (ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում անձնագիրը պետք է ներկայացնել նոտարի հաստատմամբ հայերեն թարգմանությամբ),
- պետական տուրքի վճարումը հավաստող կտրոն (վճարումը կատարվում է տեղում վճարային տերմինալի միջոցով)։
Վճարման չափը և կարգը
Ֆիզիկապես անհատ ձեռնարկատեր գրանցելու համար սահմանված է պետական տուրք 3,000 ՀՀ դրամի չափով։
Վճարել հնարավոր է վճարային տերմինալի կամ e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով՝
Նպատակը՝ Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար
Վճարման եղանակը՝ Անկանխիկ
Վճարման չափը՝ 3,000 ՀՀ դրամ
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը՝ 900005160750 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)
Տրամադրման ժամկետը և կարգը
Փաստաթղթերը ներկայացնելուց և գործունեության տեսակն ընտրելուց հետո ԱՁ-ն անմիջապես գրանցվում է, իսկ գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի տրամադրած էլ․ փոստի հասցեին (ըստ նրա ցանկության՝ կարող է տրամադրվել նաև առձեռն)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48