ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքում երեխա ծնվելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Աջակցությունը ստանալու համար ֆիզիկապես պետք է դիմել հիպոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։


Անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը․ 

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։


Եթե կազմակերպությունը պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիրը կնքած կողմ է, ապա շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ինքն է տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։  

Եթե վարկը տրամադրած կազմակերպությունը աջակցության պայմանագրի կողմ չէ, անհրաժեշտ է փաստաթղթերը անձամբ ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր