ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել հայրության ճանաչումը

Երեխայի ծննդյան պահին ծնողների՝ ամուսնության մեջ չգտնվելու դեպքում երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձը պետք է դիմի հայրության ճանաչման պետական գրանցման։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
նույն աշխատանքային օրը

Գրանցելու համար անհրաժեշտ է ՝

  • ներկայացնել դիմում սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին,
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը,


Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝

  • երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,

  • օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,

  • «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը,

  • երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո,

  • երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը.

  • երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

  • չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում.

  • տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը.

  • «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:


Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ 

  • երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը,
  • հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել,
  • երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության,
  • երեխայի մոր տվյալները՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման,
  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  • հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները:


Վճարման չափը և կարգը՝

Հայրության ճանաչման համար սահմանված է բազային տուրքի չափով պետական տուրք։ 


Տրամադրման ժամկետը՝

Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել ՀՀ-ում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, և կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հայրության ճանաչման վկայականի հետ տրամադրվում է նաև երեխայի ծննդի մասին նոր վկայականը:

Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած հայրության ճանաչման վկայականը ստանալու դեպքում գործակալությունն այն 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

Հղում օրենսդրությանը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր