Ստանալ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)
Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր դրանք մշտական կամ ժամանակավոր հիմունքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նպատակով:
Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց նույնականացվելուց հետո անհրաժեշտ է՝
- ընտրել համակարգից օգտվողի տեսակը,
- «Միասնական հայտ» բաժնից ընտրել «Արտահանում»-ը,
- լրացնել հայտը՝ ավելացնելով պահանջվող բոլոր տվյալները,
- պահպանել հայտը՝ հետագայում ուղարկելու համար կամ ուղարկել այն։
Ներկայացվող պահանջները
Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ է ունենալ՝
- նույնականացման քարտ (eID) և կարդացող սարք կամ
- բջջային նույնականացման քարտ (mID):
Պահանջվող փաստաթղթեր
- հայտ,
- անձնագրի պատճե,
- մշակութային արժեքի 3 օրինակ լուսանկար,
- մշակութային արժեքի փորձագիտական եզրակացություն (բնօրինակը և պատճենը),
- պետական տուրքի վճարված անդորրագիր
- լիազորագիր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում).
- մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) ստանալու դեպքում՝ նաև արտաքին առևտրային պայմանագիր (առկայության դեպքում).
Պետական պահոցների կողմից ժամանակավոր արտահանում ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև
- մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը.
- ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող
փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը. - ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները
- պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին
- լիազորված պետական մարմնի որոշման պատճենը, որով թույլատրվում է մշակութային արժեքների արտահանումը:
Վճարման չափը և կարգը
Մշակութային արժեքների արտահանման Լիցենզիա (եզրակացություն) կամ մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների՝ ժամանակավոր արտահանման նպատակով եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանականերից մեկով՝
- E-Payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով,
- վճարային տերմինալի միջոցով։
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 900005016192 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով՝ «Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա /եզրակացություն/» կամ «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» տալու համար (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Մշակութային արժեքների արտահանման լիցենզիան /եզրակացություն/» կամ «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ)» տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 26-ի N 864-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 721-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-99 (642)
(+374) 010 59-96-99 (643)
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 59-96-99 (642)
(+374) 010 59-96-99 (643)