ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում

Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։

Բնակարանի նկատմամբ (անշարժ գույք) սեփականության իրավունքի պետական գրանցումը Կադաստրի կոմիտեում կարող է իրականացվել առցանց տարբերակով կամ ֆիզիկապես ներկայանալով։   

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Տրամադրման տևողությունը
4 աշխատանքային օր

Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար ֆիզիկապես գնորդը և վաճառողը պետք է դիմում ներկայացնեն Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից)։

Անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթղթեր (լիազորված անձանց դեպքում՝ նաև լիազորագրեր),
  • բնակարանի վաճառքի պայմանագիրը,
  • բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը,
  • սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը։

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով, որի դեպքում  սահմանված վճարները բազմապատկվում են հետևյալ գործակիցներով.

  • պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը պետական գրանցում կատարելու դեպքում` 2 գործակցով.
  • պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը պետական գրանցում կատարելու դեպքում` 3 գործակցով.
  • դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում պետական գրանցում կատարելու դեպքում` 6 գործակցով:


Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

Դիմողին տրամադրվում է դիմումի մուտքագրման «բանալի» և գաղտնաբառ, որոնցով նա հնարավորություն ունի կոմիտեի պաշտոնական կայքէջում հետևելու դիմումի ընթացքին:

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր