ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Հաշվառել ավտոմեքենան

Ավտոմեքենան գնելուց, ներմուծելուց կամ վերասարքավորելուց հետո անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
23,000 դրամ

Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է՝

  • Այցելել www.roadpolice.am,

  • սեղմել «Տրանսպորտային միջոց» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,

  • բացված պատուհանի առաջին դաշտում ընտրել հերթագրման համար նախընտրելի հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ)՝ անկախ նրանից, թե դիմողը ՀՀ-ում որտեղ է հաշվառված,

  • ընտրել «Զննություն չպահանջող» դաշտը, եթե ավտոմեքենան ՀՀ-ում արդեն հաշվառված է և չի վերասարքավորվել,

  • ընտրել «Զննություն պահանջող» դաշտը, եթե ավտոմեքենան ՀՀ-ում առաջին անգամ է հաշվառվում կամ վերասարքավորված է (վերասարքավորում է համարվում տրանսպորտային միջոցի կառուցվածքային փոփոխությունը, օրինակ՝ երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի օտարումը կամ չնախատեսված մասերի տեղադրումը),

  • նշել հաշվառողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ Ընդ որում՝ որպես իրավաբանական անձ մեկ այցի ընթացքում կարելի է հաշվառել առավելագույնը 3 ավտոմեքենա,

  • «Մակնիշ» դաշտում լրացնել այն ավտոմեքենայի մակնիշը, որը պետք է գրանցել,

  • լրացնել Հանրային ծառայությունների համարանիշ (նույնականացման քարտի հակառակ կողմում նշված 10-նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը),

  • լրացնել հեռախոսահամար, (անհրաժեշտ է հաշվի առնել, որ հաշվառման քննական բաժնում հերթագրումը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու հենց այս դաշտում լրացված հեռախոսահամարով հեռախոսը),

  • սեղմել «Հերթագրվել» կոճակը։


Այս գործողությունները կատարելուց հետո մեկ օրվա ընթացքում նշված հեռախոսահամարին կգա հաղորդագրություն այցելության օրվա և ժամի մասին։

Ուշադրություն
Գործարքի կողմ հանդիսացող՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կարգավիճակը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվում են արտահերթ։

Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ կլինի վճարել 23,000 դրամ, որը ներառում է՝

  • 5,000 դրամ՝ հաշվառման համար,
  • 6,000 դրամ՝ հաշվառման վկայագրի (տեխ․ անձնագիր) համար,
  • 12,000 դրամ՝ համարանիշերի համար։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ (+374 60) 83-83-02

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր