ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ապահովագրել ավտոմեքենան

Ապահովագրական ծառայությունները մատուցվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների իր փաթեթն ու սակագները։ Իսկ ոլորտը վերահսկվում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։

 

Դուք կուղղորդվեք Google play՝ հավելվածը ներբեռնելու համար:

Պայմանագիրը կնքելու համար․

  • բացիր ASWA հավելվածը,

  • սեղմիր «Կնքել ԱՊՊԱ պայմանագիր առցանց» կոճակը,

  • բացվող պատուհանում մուտքագրիր ավտոմեքենայիդ հաշվառման համարանիշը և անձդ հաստատող փաստաթղթի համարը (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ ՀՎՀՀ-ն),

  • սեղմիր «Որոնում» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց հետո կբացվի պատուհան, որտեղ ներկայացված կլինեն քո տվյալները։ Այս պատուհանում՝ 

  • մուտքագրիր քո էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

  • էջի ամենաստորին հատվածում նշիր, թե ինչ նպատակով ես շահագործում ավտոմեքենադ (անձնական, տաքսի, վարձակալություն կամ առևտրային),

  • «Ներբեռնել փաստաթղթեր» բաժնում կցիր քո անձը հաստատող փաստաթուղթը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և սեղմիր «Հաստատել» կոճակը,

  • սեղմիր «Պահպանել և անցնել պայմանագրի էջ» կոճակը,

  • բացվող էջում ընդհանուր տեղեկությունները ստուգելուց հետո ընտրիր պայմանագրի տևողությունը։ Ի դեպ՝ պայմանագիրը կարող ես կնքել նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Այս էջում կտեսնես նաև տեղեկություններ քո Բոնուս-Մալուս դասի մասին,

  • սեղմիր «Պահպանել  և անցնել վճարման էջ» կոճակը,

  • բացվող էջում կտեսնես ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները․ ընտրիր քեզ հարմար տարբերակը և սեղմիր «Պահպանել  և անցնել վկայագրի էջ» կոճակը։

 

Գործարքն ավարտելու համար․

  • բացվող էջում ներկայացված վճարման պայմաններին ծանոթանալուց հետո սեղմիր «Վճարել և հաստատել» կոճակը,

  • լրացրու բանկային քարտիդ տվյալները և սեղմիր «Վճարել» կոճակը։

 

Վճարումից հետո ԱՊՊԱ պայմանագիրը կուղարկվի քո էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝

(+374 11) 55 17 55

 

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր