ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ապահովագրել ավտոմեքենան

Ապահովագրական ծառայությունները մատուցվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների իր փաթեթն ու սակագները։ Իսկ ոլորտը վերահսկվում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։

 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
30 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո (պայմանագրի կնքման ուղեցույց):

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է․

  • այցելել ASWA.am,

  • սեղմել «Կնքել ԱՊՊԱ պայմանագիր առցանց» կոճակը,

  • բացվող պատուհանում մուտքագրել ավտոմեքենայիդ հաշվառման համարանիշը և անձը հաստատող փաստաթղթի համարը (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ ՀՎՀՀ-ն),

  • սեղմել «Որոնում» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց հետո կբացվի պատուհան, որտեղ ներկայացված կլինեն դիմումատուի տվյալները։ Այս պատուհանում՝ 

  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

  • էջի ներքևի աջ անկյունում նշել, թե ինչ նպատակով է շահագործվում ավտոմեքենան (անձնական, տաքսի, վարձակալություն կամ առևտրային),

  • «Ներբեռնել փաստաթղթեր» բաժնում կցել անձը հաստատող փաստաթուղթը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և սեղմել «Հաստատել» կոճակը,

  • սեղմել «Պահպանել և անցնել պայմանագրի էջ» կոճակը,

  • բացվող էջում ընդհանուր տեղեկությունները ստուգելուց հետո ընտրել պայմանագրի տևողությունը։ Ի դեպ՝ պայմանագիրը հնարավոր է կնքել նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Այս էջում կարելի է տեսնել նաև տեղեկություններ դիմումատուի Բոնուս-Մալուս դասի մասին,

  • սեղմել «Պահպանել  և անցնել վճարման էջ» կոճակը,

  • բացվող էջում հնարավոր է տեսնել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները․ ընտրել հարմար տարբերակը և սեղմել «Պահպանել  և անցնել վկայագրի էջ» կոճակը։

 

Գործարքն ավարտելու համար անհրաժեշտ է․

  • բացվող էջում ներկայացված վճարման պայմաններին ծանոթանալուց հետո սեղմել «Վճարել և հաստատել» կոճակը,

  • լրացնել բանկային քարտի տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։

 

Վճարումից հետո ԱՊՊԱ պայմանագիրը կուղարկվի դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր