ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը նոտարական գրասենյակում

Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է կատարվել ցանկացած նոտարական գրասենյակում: Կնքվում է բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիր, որի վավերացման և նոտարի ծառայության համար անհրաժեշտ է վճարել։ 

Արդյունքում բնակարանի սեփականության վկայականը գնորդին տրամադրվում է նոտարական գրասենյակի միջոցով։  

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
15,000-20,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Նոտարի մոտ բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար գնորդը և վաճառողը պետք է այցելեն ցանկացած նոտարական գրասենյակ և ներկայացնեն․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր),
  • բնակարանի վաճառքի պայմանագիրը,
  • բնակարանի սեփականության վկայականը,
  • միասնական տեղեկանքը,
  • սեփականության իրավունքի գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը,
  • բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը։ 
 

Պետք է վճարել 5,000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ պայմանագրի նոտարական վավերացման ծառայության արժեքը 10,000-15,000 ՀՀ դրամ է։ 
 

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո նոտարի մոտ կնքվում է սեփականության իրավունքի փոխանցման երկկողմ պայմանագիր՝ գնորդի և վաճառողի միջև, որը վավերացվում է նոտարի կողմից։ 

Այնուհետև պայմանագիրը գրանցման է ներկայացվում Կադաստրի պետական կոմիտե։ Գրանցումից հետո այդ մասին տեղեկացվում է բնակարանի նոր սեփականատերը և հրավիրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը (սեփականության վկայականը) ստանալու։    

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` +(374) 10 555772
 
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր