ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ կամ փոխանակել հատուկ անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետությունում հատուկ անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար դիմումն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ նախապես այց ամրագրելով։ 

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում անձը կարող է դիմել նոր հատուկ անձնագիր ստանալու համար։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
150,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։

Առցանց այց ամրագրելուց հետո անհրաժեշտ է նախատեսված այցի ժամանակ ՀՀ համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հատուկ կացության անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթեր

 

ՀՀ հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ,

  • Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

    • ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
    • հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
    • մասնագիտության և աշխատանքի մասին,
    • Հայաստան կատարած այցերի մասին,
    • ՀՀ-ում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
    • դատվածության առկայության մասին,
  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • 3.5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար,

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։ Պետական տուրքը կարելի է վճարել առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։


ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր