ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։

Նպաստը տրամադրվում է մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-5 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստը ստանալու համար նախ պետք է առցանց դիմում ներկայացնել, որի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։ 

 

Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել online.ssa.am,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները,

  • սեղմել «Գրանցվել» կոճակը,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները,

  • սեղմել «Ստեղծել» կոճակը։

Գրանցման ընթացքում դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։

Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝

  • բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
  • մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
  • սեղմել «Ուղարկել» կոճակը։

Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 56-53-83

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր